Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Ուզո՞ւմ է քանակ, կլինի քանակ»

Մարտ 21,2013 19:05

Նա կասկածում է, որ իր հանրահավաքների մասին Սերժ Սարգսյանին ինֆորմացիա տվող ապարատները միգուցե ուրիշ բան են ցույց տալիս:

 

Ազատության հրապարակում հավաքվածները մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում տողատակին կոչ է արել, որ Ազատության հրապարակում շատ թվով մարդիկ հավաքվեն, որպեսզի սադրանք մտցնելն ավելի հեշտ լինի եւ իրավապահ մարմինների միջամտությունը ապահովեն:

Այս առնչությամբ Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից բացօթյա ասուլիսում հետաքրքրվեց, թե ինքը նման մտավախություն չունի՞, որ եթե շատ թվով մարդիկ հավաքվեն՝ իրավիճակը կդառնա անկառավարելի: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը հարգելի մարտահրավեր է ուղղում մեզ թվաբանական վերլուծությունից հետո, թե ինչու այսքան քիչ: Սուտ է, կարող է մի քիչ սուր եմ ասում սուտը, միգուցե ինքը սխալ տեղեկություն է ստանում, կարող է վերեւից ապարատները ուրիշ բան են ցույց տալիս: Բոլոր դեպքերում մինչեւ ապրիլի 9-ը վստահ եմ, որ ոչ թե ինքը, մեր  ողջ ժողովուրդը, որ զարթոնքի մեջ է, ոչ թե 500 հազար, այլ մեր նահատակների թվով անուն առ անուն իրենց վերածնունդը մարմնավորող մեր մեկուկես միլիոն ապրող, շնչող քաղաքացի, որոնք անպայման չեն գալիս հրապարակ՝ գյուղում են, օնլայն են դիտում, այստեղ սրճարանում են՝ ուզում է քանա՞կ՝ կլինի քանակ: Իսկ դրանից հետո թող ոչ մեկը ինձ եւ մեր ժողովրդին չսպառնա, որ մեր ժողովուրդը, որ իր իրավունքի մեջ է, խաղաղ, հարգանքով, սահմանադրական պայքար է տանում, իր դեմ պիտի բարձրանա ոստիկանի, իրավապահ մարմինների ձեռքը: Ոչ մի դեպքում դա չի լինելու, որովհետեւ հայ ժողովուրդը միեւնույն մասնիկի մեջ է, ինչ ոստիկանը»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ չգիտի ինչպես է Սերժ Սարգսյանի տրամադրությունը, բայց նա պիտի փշրանքներ չտա ժողովրդին: Նա կոչ արեց  Սերժ Սարգսյանին իր հետ ժողովրդի առջեւ բանավիճելու:

Պատասխանելով հարցին, թե չունեի՞ք 10-20 վստահված մարդիկ, որոնք կպահեին ձայները նախագահական ընտրությունների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր ընտրատեղամասերում իրենց մարդիկ ունեցել են, որոշ մարդիկ ատամով պահել են ձայները՝ սպառնալիքի տակ, ուրիշ տեղեր հանձնաժողովի ադամները կրիմինալի ճնշմանն են ենթարկվել, ստացել սպառնալիքներ իրենց զինվորների, ուսուցիչ տիկնանց նկատմամբ. «Շատ ճիշտ է, որ մենք ապագա ընտրություններում այնպես պիտի անենք, որ 1900 տեղում ունենանք այնպիսի ինքնվստահ ներկայացուցիչներ, որ եթե  պետք է՝ 1900 բողոք կարձանագրեն: Իրենք դիտմամբ են դրա մասին խոսել, որովհետեւ մնացած բոլոր ապացույցները, որոնք իրենք սքողում են, թաքցնում են, խոսում են հակառակի մասին: Չխոսենք իշխող կուսակցության ծախսերի մասին, ադմինիստրատիվ ռեսուրսի մասին, զինվորների բաց քվեարկության մասին, լցոնումների մասին, որ եղել է ամենատարբեր տեղեր: Հետաքրքիր է, որ  դատախազները գործ են բացում հիմնականում այն գյուղապետերի նկատմամբ, որտեղ ժողովուրդը հաղթել է: Արարատում, որտեղ կեղծիք է եղել, Գեղարքունիքում,Արագածոտնում, Սյունիքում մարզպետները ոչ մի նկատողություն կամ պատասխանատվություն չեն կրել: Միայն այն փաստը որ հազարավոր պետական շենքերի վրա, մշակութային պալատների, համալսարանների վրա, դրսում եւ ներսում տարբեր հարկերով հազարավոր տեղ պարոն Սարգսյանի քարոզչանյութերը կային, միայն այդ մեկ փաստը բավարար է՝ ասելու, որ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը այս ընտրություններին խախտվել է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա ԿԵՂԾ,անհիմն արգումենտ է՝ բողոքող քաղաքացիների/Հայերի քանակը հիմնել ՄԻԱՅՆ տվյալ պահին/օրը Հրապարակում գտնվող մարդկանց թվով: Բա մարզե՞րը,բա համացանցով միտինգները հետևող հարյուր հազարավոր մարդի՞կ: Հիմա 2013 թիվն է. տեխնոլոգիական միջոցնեորը շատ բան են թույլ տալիս : Սա սոց. ցանցերի դարաշրժան է:

    Նույն ձևով Ս.Սարգսյանին թող հարցնեն. իսկ այսօր ՔԱՆԻ՞ ՄԱՐԴ ԿԱ փողոցներում քո օգտին:

  2. Արմեն says:

    ԸՆտրությունները ավարտվել են Վարազ Սյունի:

    Փողոցում չեն եղել ու չի լինի ընտրություններ:

    Հասկանում եք, որ Հիմա 2013 թիվն է եվ ընտրությունները փողոցում չեն կարող լինել,

    բայց նաեվ Ամստերդամում չեն եղել ՀՀ Նախագահի ընտրությունները:

    Ամստերդամը Հայաստանի Հանրապետության մեջ չի մտնուն: Կամ վերադարձեք կամ լռեք:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Արմեն (2) – Երբ վերջանում են արգումենտները,սկսվում են (թեմայից դուրս) պիտակավորումները: Ես իմ կյանքում մի ԼԱՎ բանեմ եմ սովորել. երբեք չթողնել,որ դիմացինն ինձ փորձի դարձնել ԻՐ նեգատիվ էներգիաների աղբարկղը: Ուստի, ԲԱՐԵՎ Արմեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031