Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ երևակայում էի ամենագեղեցիկ աղջիկը, իսկ նրան՝ ամենաուժեղ տղամարդը». Առաջին սիրո մասին

Մարտ 21,2013 18:50


«Առաջին անգամ սիրահարվել եմ 15 տարեկանում՝ մեր հարևանի տղային: Կարծում եմч գրեթե բոլորն էլ դեռահասության շրջանում են սիրահարվում»,-ասում է 20-ամյա Ռոզան: Հավելում է . «Ես ինձ երևակայում էի ամենագեղեցիկ աղջիկը, իսկ նրան՝ ամենաուժեղ տղամարդը: Երազում էի, որ մեր սերը հավերժական լիներ՝ առանց խոչընդոտների, մինչդեռ մեկ տարի նրա հետ շփվելով՝ հրաժարվեցի բոլոր պատրանքներիցս, քանի որ կարծում էի սա վերջինը չի լինի»:

Սևակը գրում էր . «Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում… »: Ոմաքն համամիտ են այս կարծիքի հետ, ոմանք ՝ ոչ: Վերջիններս բացատրում են. «Ամենը կախված է տվյալ զույգից: Եթե նրանցից մեկը համոզված է լինում, որ ինքը ավելի լավին կգտնի, փչացնում է ամեն բան, իսկ եթե համարձակ է գտնվում, սերը դրական ավարտ է ունենում»:
Պատահում է, որ մարդիկ սիրահարվում են մանկապարտեզյան տարիքում: Հիմնականում այն անցողիկ բնույթ է կրում, մեծանալուն պես՝ դա մանկական հրապուրանք են համարում: Բայց պատահում է նաև, որ այդ երևույթը ճակատագրական բնույթ է կրում: 23-ամյա Սաթենիկը պատմում է. «Մենք ապրում էինք նույն թաղամասում, նույն մանկապարտեզն էինք գնում, հետո նույն դպրոցը: Հիշում եմ՝ հանդես ունեինք մանկապարտեզում, նա գողացել էր իր մայրիկի մատանիները և ինձ նվիրել, ինձ էլ թվացել էր, որ այդպիսով մենք ամուսնացել ենք»,-ասում է Սաթենիկը: Թեև մանկապատեզում նրանք չեն ամուսնանում, ոչ էլ դպրոցում, բայց դպրոցն ավարտելուն պես զույգը պսակադրվում է:
«Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել երիտասարդներից, թե նրանց կարծիքով ինչ է առաջին սերը: Մարիա Բագրատյանի կարծիքով` «առաջին սերը» անխուսափելի է բոլոր մարդկանց դեպքում . «Ինձ թվում է` չկա մարդ, որ գոնե մեկ անգամ սիրո զգացումը ապրած չլինի: Ցավոք, քիչ է պատահում, որ երջանիկ ավարտ ունենա: Իմ դեպքում էլ այդպես եղավ, բայց խոստովանում եմ՝ մինչ հիմա հիշում եմ նրան»,-ասում է Մարիան:
Իսկ Սիրուշո Օհանյանը առաջին սիրո մասին այլ պատկերացում ունի. «Առաջին սեր կոչվում է այն, որ խոր ծերության ժամանակ աչքերդ բացում ես ու տեսնում քո սիրած էակին»,-ասում է աղջիկը : Ըստ նրա՝ մյուս բոլոր սերերը պարզապես հրապուրանք են: Ոմանք պնդում են՝ առաջին է այն սերը, որ դու պարփակում ես քո մեջ և նույնիսկ այդ էակին չես խոստովանում զգացմունքներդ, այլ թույլ ես տալիս, որ ինքդ վայելես բերկրանքը : Իսկ 17-ամյա Մարտինն ասում է. «Առաջին սերը այն է, երբ առաջին անգամ ընկերություն ես անում: Երբ առաջին անգամ համբուրվում ես, որը երբեք չես մոռանում, քանի որ ամեն ինչի առաջինը միշտ ամենալավն է լինում»:Հայտնի լրագրող Էնն Լենդերսը առաջի սերը համարում է ուղղակի երկու ներքին սեկրեցիայի բջիջների ձգողություն: Հիշեցնենք, որ առաջի անգամ սերը ՝ որպես մարդկային առաջին սիրո փիլիսոփայություն, ստեղծել է Պլատոնը: Նրա համար սերը երկակի զգացմունք էր, որ իր մեջ միավորում է մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին և ինչ- որ բանի պակասը լրացնելու ձգտումը:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031