Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ քաղաքական միավոր ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար

Մարտ 21,2013 18:42

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած  ժամանակացույցի` 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև ս.թ. մարտի 21-ը` ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն»,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած  ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև ս.թ. մարտի 31-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031