Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի գլխավորած «կեղծարար ուժը» իրավունք չունի կանխատեսել մայիսի 5 -ի ընտրությունների որակը եւ խոսել ազատ, արդար ընտրություններից:
Երեւանի ավագանու ընտրությունները կարո՞ղ են անցնել ազատ, արդար, որովհետեւ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ չնայած այն անցկացնելու են ավելի թափանցիկ, քան անցած ընտրություններն են, բայց էլի կգտնվեն ուժեր, մարդիկ, որոնք կասեն, որ դրանք կեղծված էին:
Այսօր այս առնչությամբ հարցին Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կեղծարար հիմնական ուժը փետրվարի 18-ի հենց պարոն Սարգսյանի գլխավորած կուսակցությունն է՝ հարակից կրիմինալ, պաշտոնական եւ ոչ պաշտոնական շառավիղներով: Այդ կուսակցություններից որեւէ մեկը վերեւից ներքեւ իրավունք չունի խոսել ազատ, արդար ընտրությունների մասին եւ կանխատեսել մայիսի 5-ի ընտրությունների որակը եւ արդյունքը: Մենք պարզապես ասում ենք, որ եթե փորձեցին կեղծել, ստել՝ չի լինելու, որովհետեւ մենք պայքարը տանելու ենք բոլոր հնարավոր եղանակներով: Քաղաքապետական ընտրությունների մասնակցությւոնը չի փոխարինելու մեր համազգային զարթոնքը, հայ ժողովրդի հավաքական հանձնառությունը: Չի փոխարինելու: Լինելու է այդ պայքարի շարունակության ճակատներից սոսկ մեկը»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց նաեւ «նախագահական նստավայրից այլեւս ստերի շարան չբանեցնել». «Այն, ինչ եկել է միջնորդավորված, հետին թվով, ծաղր է, իհարկե: Եթե իրենք պատրաստ են համապետաան լուծում առաջարկել մեր ժողովրդին, ես պատրաստ եմ դեմ դիմաց հանդիպել հրապարակային: Իրենց շրջապատող որոշ կեղծ նժդեհականներ, Նժդեհը ոչ թե պաշտողներ, այլ հեգնողներ, պիտի վերանան քաղաքական ասպարեզից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ