ՀՅԴ ավագանու ցուցակում 65 թեկնածու կա: Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը առաջին երեք թեկնածուներն են:
Քիչ առաջ, ԿԸՀ ցուցակն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց առաջ, Աղվան Վարդանյանն ասաց. «Համատեղվելու է քաղաքական պայքարն ու զուտ քաղաքը ղեկավարելու պայքարը: Դաշնակցությունն ունի փորձառու մարդկանց թիմ եւ հստակ մոտեցումներ թե’ քաղաքի, թե’ երկրի կառավարման վերաբերյալ… Եկել է այն ժամանակը, որ երեւանցիների գերակշիռ մասը մեկ անգամ վստահեն մեր կուսակցությանը… Մտնում ենք այս պայքարի մեջ վճռական, ոգեւորված: Վստահ ենք, որ հաղթելու ենք»:
Անդրադառնալով միասնական ցուցակով հանդես գալու հնարավոր տարբերակին, որը չստացվեց, պարոն Վարդանյանն ասաց. «Դաշնակցությունը առավելագույնը, հնարավորն ու անկարելին արեց, որ ընդդիմադիր ուժերն այս պայքարի մեջ մտնեին միասնական ցուցակով: Յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, հիմնավորումները, եւ սա չհաջողվեց: Սա ողբերգություն չէ, ընդհակառակը, գուցե լավ է… Ավելի լավ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կփորձի առավելագույն ձայներ տանել, եւ դա հնարավորություն կտա ընտրություններից հետո համախմբվել հետընտրական գործընթացներում, եւ ընդդիմության կողմից քաղաքը ոչ թե վերցնել… մենք գրավելու չենք եկել, եկել ենք Հայաստանում հավասարակշռությւոն, հակակշիռներ ստեղծելու»:
Պարոն Վարդանյանի խոսքերով՝ ՀՅԴ ցուցակում ներկայացված է նաեւ լրագրող Ալիսա Բեջանյանը, Արթուր Եղիազարյանը, որը ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ