Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանների խարդախության գործով դատախազն առարկեց արագացված դատաքննության դեմ

Մարտ 21,2013 17:49

«Փաստինֆո». Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօրվա նիստում շարունակվեց ամբաստանյալ Գագիկ Պապոյանի մասով դատաքննությունը:

Մեղադրող, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև նիստին ներկա բոլոր տուժողները առարկեցին գործը արագացված դատաքննության կարգով քննելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ։

Սովորական ընթացակարգով անցկացվող դատական նիստում հարցաքննվեցին 8 տուժողներ: Մեղադրողի միջնորդությամբ յուրաքանչյուր դատական նիստին նախատեսվում է դատակոչել 20 տուժողի, նիստերն անց են կացվելու շաբաթական երկու անգամ:

Անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը մեղադրվում է այն բանի համար, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ նախօրեի դատական նիստում ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթն առանձնացվել ու կասեցվել էր՝ մինչև ամբաստանյալի առողջանալը: Ըստ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության, Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի նա «ռիսկային, նյարդա-հուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031