Հայաստանցի ազատ ոճային ըմբիշ, գերծանր քաշային (120 կգ) Անդրանիկ Գալստյանը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի առաջին իսկ գոտեմարտում պարտվել է գերմանացի Նիկ Մատյուխինին: Եվ քանի որ վերջինն էլ հաջորդ փուլում տանուլ է տվել, հայ ըմբիշը դուրս է մնացել սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարի հեռանկարից:
Ըմբշամարտում գերծանր քաշայինների խնդիրը մնում է օրակարգում: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերվում: Մասնագետների հավաստմամբ, այդ քաշային կարգում աշխարհի բոլոր երկրներն են կանգնած ճգնաժամի առջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ