Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդիթեր մայրիկը Րաֆֆի Հովհաննիսյանին այլեւս չի նախատի, որ չաղ է

Մարտ 21,2013 17:35

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ծնողների հորդորի մասին

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանից, թե երեկվանից ԱՄՆ-ից եկել են Ձեր ծնողները, նրանք հորդորե՞լ են, որ դուրս գաք հացադուլից, ի՞նչ խորհուրդ են տվել:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռիչարդը եւ Վարդիթերը ինձ տվել են հայեցի կրթություն: Հայկական դպրոց չեմ հաճախել, իրենք են տվել լեզվի, արժեքների, մեր անկախության նկատմամբ նվիրման դասերը: Ինձ համար մեծ օրհնանք է եւ ուժ է, որ միացել են ինձ: Ծնողական հորդոր չկա, մտավախություն կա, որ ես փարատեցի, հուսով եմ: Մայրս մխիթարվում է նրանով, որ մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ չաղությամբ: Հիմա արդեն ինքը չի կարող դրա համար խոսել: Դրանից բացի, իհարկե, իրենք ծնողական լիցք են տալիս ինձ, ուրախ եմ, որ իրենք ինձ հետ են: Դեմ դիմաց տեսնելու, թե ինչ որակի ժողովուրդ ունենք այստեղ: Նա, ով իր կաբինետում նստած այս ժողովրդին ասում է ինքնակոչ, սատանա՜, չգիտեմ…:Ռիչարդը եւ Վարդիթերը տեսան ճշմարտությունն ուր է, եւ սուտը, կեղծիքը եւ վերջնական պարտությունն ուր է»:

Րաֆֆի Հովհաննիսյանին միացել է նաեւ իր դուստրը՝ Շուշին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Անսպասելի է «Առավոտ»-ում տեսնել նման վերնագիր:
    Ի՞նչ նպատակ ունի հեղինակը, «Վարդ մամա» գրելով: Ինչքանո՞վ է դա տեղին, եթե նպատակ չի դրվել վիրավորել անձին: Հույս կա, որ չի դրել:

  2. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Եթե ինձ բացատրեք, թե ինչու է Վարդ մամա-ն վիրավորական, ես ավելի լավ կպատկերացնեմ ինչ պատասխանել: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ առհասարակ ընտանիքը, անդամները, նրան մոտ մարդիկ տիկին Վարդիթերին Վարդ մամա են անվանում: Եվ դրա մեջ վիրավորական ոչինչ չեմ տեսնում, առավել եւս նպատակ՝ որեւէ մեկին վիրավորելու: Շնորհակալություն:

  3. bzjackal says:

    Անձամբ չեմ ճանաչում և չգիտեմ, թե հենց այդպես են անվանում մոտ մարդիկ: Այդ դեպքում միգուցե գրեիք առանց չակերտների:
    Այլապես ինձ պես անտեղյակները կարող են մտքում թարգմանել ռուսերեն և սխալ եզրակացություն անել Ձեր իսկ մտադրության մասին: Ինչևէ, Ձեր գործն է:

    • Hasmik says:

      Ռուսներն ասում են՝ каждый понимает по мере своей испорченности. :)))) Խնդրում եմ չվիրավորվել, ուղղակի այս ասացվածքն ակամայից հիշեցի:

      • bzjackal says:

        Չեմ վիրավորվում::) Իմ «փչացածության աստիճանը», հնարավոր է, նույնիսկ ավելին է:
        Բայց Դուք էլ հո հասկացաք՝ ինչ ի նկատի ունեի: Ուրեմն…. 🙂

  4. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Ռուսերեն չէի թարգմանել: Ամեն դեպքում վերնագիրը փոխեմ. Ապշած եմ 🙂

  5. Anahit says:

    Խոնարհվում եմ այս հայրենասեր ընտանիքի առաջ:Չեմ սիրում այս չարչրկված բառը,բայց իրոք ԱՆՆԱԽԱԴԵՊ է:

  6. Փիրուզ says:

    Ինչ հաճելի է տեսնել մի քաղաքական գործչի, որը սովորական մարդ է, այն իմաստով, որ իր կողքին ցույց է տալիս իր ծնողներին, իր կնոջը, իր զավակներին: Ամեն օր գրեթե կարելի է տեսնել պարոն Հովհաննիսյանի կնոջը կամ զավակներից մեկին իր հոր կողքին: Իսկական ընտանիքը այդպիսին պիտի լինի` համախմբված, միասնական իրենց ընտանիքի գլխի` տվյալ դեպքում պարոն Հովհաննիսյանի կողքին:Մեր իրականության մեջ մեծ մասամբ խոսվում է որպես կանոն գործիչների սիրուհիների կամ կրիմինալ ազգականների օրինազանցությունների մասին:

  7. գոհար says:

    Րաֆֆին արժանավոր ընտանիք ունի ի տարբերություն շատ քաղաքական գօրծիչների

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031