«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»,-Aravot.am-ի ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Իր առաջարկը պարոն Ուրիխանյանն այսպես պարզաբանեց. «Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռեկտ հարցադրումներին ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ