Թբիլիսիում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նախնական գոտեմարտերում պարտության է մատնել հույն Ապոստոլոս Տասկուդիսին, այնուհետեւ` մոլդովացի Ալեքսանդրու Բուրկային, սակայն կիսաեզրափակչում պարտվել է Անյուար Գեդուեւին (Ռուսաստան):
Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար հանդիպելու է Բուլղարիայի ներկայացուցիչ Լեոնիդ Բազանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ