Երրորդ դատական նիստն է, ինչ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայանում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Մեղադրողը միջնորդեց Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, փոխել, ընտրել կալանք եւ հայտարարել հետախուզում:
Պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդության ճակատագիրը թողեց դատարանի հայեցողությանը:
Դատավոր Արմեն Խաչատրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեց որոշումը՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Նա նաեւ ասաց, որ Սուրենյանցը կապվել է աշխատակազմի հետ հեռախոսով, այսինքն՝ գտնվում է հանրապետությունում: (Թե ինչպես խորհրդակցական սենյակում իմացավ դրա մասին՝ այնքան էլ հասկանալի չեղավ):
Կարդացեք նաև
Դատական հաջորդ նիստը, եթե Սուրենյանցը հայտնաբերվի, տեղի կունենա մարտի 28-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ