Նա հանգստացրեց քաղաքացիներին, ասելով, որ քենին էլ ապաքաղաքական է, պատգամավոր դառնալու միտք չունի
Այսօր, երբ «Ժառանգությունը» ներկայացրեց ավագանու ընտրությունների իր ցուցակը, որը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը, Aravot.am-ը նրանից ճշտեց՝ քանի ՞աներձագ ունեք: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց իր գլխավոր «առավելությունը». «Ես աներձագ չունեմ: Ունեմ միայն քենի, բայց նա խիստ ապաքաղաքական կին է»:
Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքապետ դառնալուն պես առաջին հերթին լուծելու է վերջապես տրանսպորտի հարցը, որ հայ աղջիկները այլեւս երբեք երթուղայինների մեջ կռացած չերթեւեկեն:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում դա անել, եթե գոյություն ունեն գծատերեր, որոնք ստացել են երկարաժամկետ լիցենզիաներ, դատ ու դատաստանի դռնե՞րն եք ընկնելու՝ նա ասաց, որ փոխելու է տրանսպորտի ուղիները, տեսակը: Ճանապարհ կա:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանի անելիքների մասին ավելի մանրամասն զրույցը՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի