Բարձր գնահատելով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի համագործակցության շրջանակներում առողջապահության ոլոտում արձանագրված ձեռքբերումները` Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր առաջարկով է հանդես եկել։
Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարը դիմել է Դերենիկ Դումանյանին` աջակցելու Հայաստանում Տաջիկիստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների համար «Առողջապահական համակարգում արդյունքների հիման վրա ֆինանսավորման ներդրումը» կարճաժամկետ դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու հարցում:
Այդ առիթով ՀՀ առողջապահության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել:
ՀՀ առողջապահության նախարարություն