Քիչ առաջ ՀԱԿ կուսակցությունը եւս ԿԸՀ ներկայացրեց ավագանու ցուցակը համապատասխան փաստաթղթերով: Ինչպես ավելի վաղ մամուլում հրապարակվել էր առաջին երեք տեղերում են՝ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Զոյա Թադեւոսյանը, Արման Մուսինյանը:
Ցուցակի 4-րդ համարի թեկնածու ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ուզում ենք ուղերձ հղել ժողովրդին, որ շատ վճռական ենք պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար: Համարում ենք՝ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են եւ առաջիկայում ներկայացնելու ենք քաղաքի կառավարման մեր ծրագրերն ու մոտեցումները»:
Պարոն Կարապետյանի խոսքերով, ընտրվելու դեպքում առաջին հերթին քաղաքաում վերականգնելու են արդարությունը. «Որոշումների կայացման եւ իրականացման թափանցիկությւոնը: Հաշվետվությունները, որ քաղաքային իշխանությունները պետք է պարբերաբար ներկայացնեն ժողովրդին, մենք կվերականգնենք այդ ավանդույթը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ