Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Զաքարյան. Սիրիահայերին ավելի թանկ են բնակարան վարձով տալիս

Մարտ 21,2013 15:53

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այսօր հրավիրված ասուլիսում բարոյականության եւ սիրիահայերի հանդեպ հոգածության կոչ արեց: Տիկին Զաքարյանը փաստեց, որ քիչ չեն դեպքերը, երբ ոմանք իրենց բնակարանները հայաստանցիներին վարձով են տալիս 80000 դրամով, իսկ սիրիահայերին՝ 200000-ով: Նույն «չափանիշներով» էլ գործում են տաքսու վարորդները, չնայած, նրա խոսքով, եղել է վարորդ, որ անգամ անվճար է տեղափոխել սիրիահային:

Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ սիրիահայ մեր հայրենակիցները ամենից շատ կենտրոնացած են Կենտրոնում՝ 191 ընտանիք եւ Արաբկիրում՝ 131, չնայած, անկախ բնակության վայրից, բոլորն էլ քաղաքապետարանի ուշադրության ներքո են: Նրա ասելով, քաղաքապետարանը սփյուռքի նախարարությունից վերցրել է սիրիահայ ընտանիքների ցուցակները եւ գնացել յուրաքանչյուր հասցեի հետեւից:

Այս տարվա հունվարի դրությամբ Հայաստանում կա շուրջ 500 սիրիահայ ընտանիք՝ 1400 անդամներով: Երեւանի քաղաքապետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել 156 ընտանիքի, կենցաղային իրերով ապահովել 128-ի, 67 ընտանիք ստացել է պարենային աջակցություն: «Սիրիահայերի թվում կան նաեւ միայնակ տարեցներ, այդպիսի 16 քաղաքացիների կցել ենք «Գթության խոհանոցների»,-հայտնեց տիկին Զաքարյանը:

Նա նաեւ հայտնեց, որ 65 տարին լրացած ցանկացած սիրիահայ կարող է դիմել եւ ստանալ կենսաթոշակ, ինչպես ՀՀ մնացած քաղաքացիները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031