Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին, կարծիք հայտնեց, որ այն իրատես քաղաքական գործչի, երկրի ժողովրդի հոգսերով, խնդիրներով ապրող մարդու, հանդուրժողականություն ունեցող երկրի ղեկավարի խոսք էր:
Մինասյանը գտնում է` «Կամակորությունն ու խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ կամակորության տարրեր եմ տեսնում, բայց ինքը լինելով հայրենասեր մարդ, կարող էր իրատես լինել»: Մինասյանի խոսքով` «Ճանապարհը կար, հնարավորությունը տրված էր…
Նախագահն առաջարկել էր քննարկել, բայց դա չի նշանակում, որ պետք էր վրան խաչ քաշել ու հետ ուղարկել»:
Մինասյանն անդրադառնալով նախագահի ասածին` սոցապ նախարարին ճանաչել չճանաչելու հետ կապված խոսքին, նշեց, որ վերջինս պրոֆեսիոնալ մարդ է եւ լուրջ աշխատանքներ է տանում ոլորտում ու նրա գործն ամենեւին էլ միայն թոշակ բաժանելը չէ:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակի ելքը, ըստ Մինասյանի, հետեւյալն է` ոչ մի դիակ էլ չի լինելու, խռովկան լինելով քաղաքականություն չեն իրականացնում. «Սերժ Սարգսյանը ընտրվել է եւ բնականաբար երդմնակալության արարողությունը իրականացվելու է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ