ՀՀ ԳԱԱ նախագահության 2013թ. մարտի 20-ի նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2002 թվականից:
Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին:
Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:
Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով:
Կարդացեք նաև
Աշոտ Մելոքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն