Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը շարունակում է առաջ քաշել Մեծամորի ատոմակայանի հնարավորինս շուտ փակման հարցը

Մարտ 21,2013 15:35

Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ. առաջընթացի զեկույցում ներկայացվում է ԵՄ- Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը լուրջ ջանքեր գործադրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքները, մասնավորապես` օրենսդրության կիրառման տեսանկյունից: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա 2012 թվականի խորհրդարանական և 2013թ-ի նախագահական ընտրությունները, դիտարկումների համաձայն, ընդհանուր առմամբ եղել են թափանցիկ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի շահագործմանն, ասաց, որ ԵՄ-ն օգնում է Հայաստանին, ապահովել ատոմակայանի շահագործման անվտանգությունը, սակայն իրենք մտահոգություն ունեն և դիմել են ՀՀ իշխանություններին՝ հանել գործարկումից և ապագործարկման ծրագիր մշակել, որն առայժմ անպատասխան է մնացել:

Զեկույցում հստակ նշվում է. «Աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր` հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները»:

Ըստ դեսպանի, իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին, քանի որ քաջ գիտակցում են դրա էներգետիկ կարևորությունը:

Դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Վիզաների դյուրացման համաձայնագիրը, որտեղ Հայաստանը հաստատել է որոշում, որով 2013 թվականի հունվարից վերացվել է մուտքի վիզայի պահանջը ԵՄ-ի քաղաքացիների համար: Ավելացել է ԵՄ-ն կրթական ծրագրերին մասնակցող հայ ուսանողների և հետազոտողների թիվը:

Դեսպանի ներկայացմամբ` զեկույցում արձանագրել են նաև, որ ընդհանուր առմամբ հարգվել են արտահայտվելու ազատությունը և հավաքների ազատությունը, սակայն լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռևս բավարար չէ: Սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է: Ինչպես նաև, իրենց դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը դանդաղել է:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031