Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժիշտների գործով «Առավոտը» ճանաչվել է երրորդ անձ

Մարտ 21,2013 15:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 7-ի որոշմամբ դատավոր Ալեքսեյ Մուքոյանի վարույթ է ընդունվել Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Հասմիկ Մանասերյանի:

Պատվի, արժանապատվության, եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին հայցի քննությանը «Առավոտը» ներգրավվել է որպես երրորդ անձ՝ պատասխանող:

Կլարնետահար-սաքսոֆոնահար Սեդրակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ տարածված բանաստեղծությունների, ձայներզների, 65-ից ավելի երգերի , մասնավորապես, «Ծաղիկներ», «Մթնաշաղ է իջել», «Ծաղիկներս ում նվիրեմ»… հեղինակ է:

Նա նշել է, որ կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի դեմ հեղինակային իրավունքի վիճարկման հարցով դիմել է դատարան:

«Առավոտը», ըստ հայցվորի, այս տարվա փետրվարի 14-ի «Հայցվորի փաստաբանը Հ. Մանասերյանին գրագող անվանեց, իսկ Հ.Մանասերյանը հայցվորին՝ խելքը գցած» հրապարակումով վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվորը հղումներ է արել ՀՀ ակադեմիական հրատարակության ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից, որտեղ «խելքը գցած» նշանակում է «գժվել, խելակորույս լինել, խելքը կորցնել»:

Հայցվորը պահանջում է, հայցն ամբողջությամբ բավարարել:

Պարտավորեցնել պատասխանողներ Հասմիկ Մանասերյանին եւ Աշոտ Հովնանյանին «Առավոտ» օրաթերթի առաջին էջում հերքել Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, որպես փոխհատուցում վճարել վիրավորանքի համար 1 միլիոն դրամ, կես միլիոն՝ զրպատանքի համար, 120 000 դրամ գումար էլ փաստաբանի վարձատրության գումարը:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից մեզ հայտնեցին, որ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031