Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք տեխնիկական ոլորտում գենդերային խտրականություն չեն տեսնում

Մարտ 21,2013 14:55

Ինչ ներդրում են ունեցել կանայք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ, այսօր այս թեմայով մամուլի ասուլիս էր հրավիրվել «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում: Արդյոք կանայք այսօր տղամարդկանց հետ հավասար մասնակից են տեղեկատվական ոլորտում, այս հարցին ICANN հայկական AT – LARGE կառույցի մենեջեր Լիանա Գալստյանը պատասխանեց, որ ինքը չի հանդիպել որեւէ խոչընդոտի աշխատանքի ընդունվելիս:

«Կինը ներգրավված է եղել այս ոլորտում ինչպես ցանկացած մասնագետ»,-ասաց Համակարգչային անվտանգության կենտրոնի մենեջեր Ինա Խոլոդովան, որը նշեց մի քանի կանանց անուններ, որոնք ներգրավված են եղել ինտերնետի զարգացման գործում, որոնցից է Գրեյս Հոփերը:

ԱՄՆԻԿ ցանցային տեղեկատվական կենտրոնի մենեջեր Աննա Կարախանյանի տվյալներով, այս տարի Հայաստանում կա 20000 ավելի ռեզիդենտ դոմեյններ. «Հիմա ու նույնիսկ այն ժամանակ, երբ նոր էր այս ոլորտը, շատ մարդիկ տեխնիկական կրթություն ստացած չէին, դա խոչընդոտ կարող է լինել, բայց այդքան լուրջ խոչընդոտ չէ:Կրթությունը երբեւէ խոչընդոտ չի եղել»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների խոսքերով, այսօր չկա գենդերային խտրականություն ինտերնետ հանրության մեջ եւ նրանք էլ՝ «ֆեմինիզացման չենք գնում, ձգտում ենք գենդերային հավասարության»:

Աննա Կարախանյանի տվյալներով, այսօր Հայաստանի 80 %-ը օգտվում է ինտերնետից, մինչդեռ նախորդ տարիներին բնակչության տոկոսը, որ օգտվում էր ինտերնետից, շատ ավելի քիչ էր:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031