Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ ապրիլի 9-ին մեզ սպասում է ՀՀ նախագահի երդմնակալության արարողություն, ապա խնդիրների լուծում: «Մենք փակուղի չենք մտնում, ես համաձայն չեմ: Ցավոք, այսօր հստակեցված չեն ընդդիմության պահանջները, եւ եթե նրանք չեն համաձայնվում ընտրությունների արդյունքների հետ, ապա դա դեռ չի նշանակում, որ մենք փակուղում ենք, լավ կլիներ հստակ ձեւավորված լիներ ընդդիմության պահանջը»,-նշեց նա:
Այվազյանի խոսքով` նախագահն ասել է, որ չի պատրաստվում գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու` «եթե նրա խնդիրը իրեն տեսնելն է, ապա դա անձնական հարց է»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի դեռ նրա պահանջները հստակեցված չեն:
«Երբ ասում են, ես եմ ընտրվել, դու չես ընտրվել` դա պահանջ չէ»,- ասում է Այվազյանը ու հարց տալիս, թե ինչպես են նրանք պատկերացնում ԱԺ-ի ցրելը, առանց պատգամավորների համաձայնության: «Մենք չենք կարող նման բան անել, դա հին սահմանադրությունն էր թույլ տալիս: Եվ, ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք համոզվա՞ծ է, որ ինքն ընտրվել է»:
Այվազյանի խոսքով` բանակցային գործընթացը հանրահավաքի ժամանակ չի կարող լինել, ու ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ասուլիսին հստակ պատասխան տվեց բոլոր հարցերին:
Կարդացեք նաև
Այվազյանը սահմանելով օլիգարխի բացատրությունը՝ ասաց, թե ԱԺ-ում օլիգարխներ չկան, քանի որ դրանք այն մարդիկ են, որոնք կարող են ազդեցություն ունենալ իշխանության կայացրած որոշումների վրա: Նա նաեւ ճիշտ համարեց Սերժ Սարգսյանի հորդորն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, այն, որ ասաց՝ «գնամ սոված ու դառնացած մարդու հետ ինչ խոսեմ, Րաֆֆի ջան, դադարեցրու…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց սրա սեփական ո՞ր դատողությունն էք տեսել, որ դեռ ցանկություն է առաջացրել ուրիշներին եւս լուսավորել նրա “մտքի գոհարներով”: Ցանկացածի հետ ցանկացած գումարի վրա գրազ կգամ, որ եթե վաղը ՍՍ աչքի պոչով իսկ ակնարկի ԱԺ ցրելու մասին, առաջիններից մեկը հենց սա է գոռում-գոչյունը դնելու դրա անհրաժեշտության վերաբերյալ: