Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ… ». Թեւան Պողոսյան

Մարտ 21,2013 14:39

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը ամբողջ քարոզարշավի ժամանակ ներկայացրել են խնդիրներն ու դրանց տեսլականները: Պողոսյանը համոզված է, որ եթե հնարավորություն լինի ու Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա`«վստահ եմ, այդ բանակցությունները կունենան իրենց պտուղը»:

Պողոսյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսին, նշեց, որ լավ կլինի, այն հեռարձակվեր ուղիղ եթերով, որպեսզի ավելի պարզ դառնար նրա խոսքը ու հանրությանը ներկայացվեր առանց մոնտաժի:

Պողոսյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի ասածի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանին. «Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանին, նշել է, որ ինքը ոչ սոված է, ոչ էլ դառնացած եւ պատրաստ է խոսել»:

Նրանց, ում համար պարզ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պահանջը, Պողոսյանը հիշեցրեց` «արդարության վերականգնումն է»:

«Ցանկացած հարց լուծվում է բանակցությունների շրջանակներում ու կարեւոր չէ, թե քանի անգամ են դրանք լինում: Չկա ոչ մի վստահություն, որ երկրորդ հանդիպումից ամեն ինչ պարզ կլինի, գուցե տասնվեցերորդ բանակցություններից հարցը լուծվի, բայց մի բան պարզ է, եթե ցանկանում ենք ինչ որ բան փոխել այս երկրում, ապա պետք է գտնել խնդիրների լուծումները»,- ավելացրեց Պողոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031