Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը`կառավարության յոթ տոկոս աճի մասին

Մարտ 21,2013 14:36

«Նախագահի հարցազրույցին հատվածական եմ ծանոթացել, բայց եթե այնտեղ մեսիջներ կան, որ կառավարությունը չի փոխվելու`ցավում եմ, որ սա հերթական աղետն է լինելու Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ այս կառավարությունն այս վարչապետով, երկիրը տանում է փակուղի»,-արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ լրագրողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանի խոսքից տպավորություն ստեղծվեց, որ վարչապետը չի փոխվելու, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա կրկնեց, որ իրենք չեն անձնավորում, բայց քանի որ կառավարությունը ղեկավարում է մի անձ, ով իր տնտեսական հեռանկարների մոտեցումներում եւ հայկական աշխարհի մասին պատկերացումներում տեսական, իսկ Զոհրաբյանի գնահատմամբ՝ իլյուզյոն մոտեցումներ ունի եւ որեւէ գործնական դրական բան առ այս պահը չի տվել, ապա ԲՀԿ-ն ընդվզում է: «Եթե դուք կբերեք ՀՀ որեւէ քաղաքացի, բացի իրենց նեղ շրջանակից, ով կասի, որ այսօր ավելի լավ է ապրում, քան երեկ էր…լավ յոթ տոկոսը պետք է արտացոլվի: Այստեղ խայտառակ կոնֆլիկտ կա հայտարարված փուչիկ թվերի եւ իրականության միջեւ»,- կառավարության ապահոված յոթ տոկոս տնտեսական աճի մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031