«Հայրենիք» հայրենակցական խորհրդի Լոս Անջելեսի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել «Ազգային կինո» մրցանակի դափնեկիր «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան ափին բնակվող հայորդիների մասնակցությամբ: Հավաքվածներին տեսաուղերձով իր օրհնությունն է փոխանցել Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ինչպես արդեն հաղորդվել էր, անցյալ շաբաթ «Չբացահայտված Օձունը» ցուցադրվել էր Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանում:
Նշենք, որ այժմ Լոռվա մարզում տեղի է ունենում մինչև վերջերս վթարային վիճակում գտնվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնումը ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով Օձնեցի Մ. Ձավարյանի և մի շարք բարերարների աջակցությամբ:
Ֆիլմաշարի մասերից մեկը կարելի է դիտել հետևյալ հղումով.
Արամ Սարգսյան
«Հայրենիք» հայրենակցական խորհրդի մամլո քարտուղար (ԱՄՆ)