Քիչ առաջ ՕԵԿ-ը ավագանու ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ՕԵԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ համարում կուսակցության վաչության անդամ, Արաբկիր համայնքի վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն է, իսկ 3-րդ տեղում՝ 155 դպրոցի ուսուցչուհի Սոֆյա Վարդանյանը:
ՕԵԿ ներկայացուցիչ Գուրգեն Սարգսյանն Aravot.am-ին ասաց, որ ցուցակում ընդհանուր առմամբ, 105 հոգի է, իսկ այլ մանրամասներ նա չհաղորդեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ