Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ «բաց» կխոսի Ծառուկյանը

Մարտ 21,2013 13:56

«Կոոպերատիվ «Գելափի», այդ պազիվնոյի տակ աշխատող կառույցի» սոցհարցումները Նաիրա Զոհրաբյանը չի մեկնաբանում

«Նախագահական ընտրությունների`ԲՀԿ-ի չմասնակցության վերաբերյալ մենք հիմնավորումները ներկայացրել ենք: Երբ որ Գագիկ Ծառուկյանը հարմար կգտնի ավելի բաց խոսել` վստահ եղեք, կխոսի, հիմա ունենք այն, ինչ ունենք: Եկեք տարանջատենք համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին, որ ԲՀԿ-ն գտնում է, որ գործող ընտրական օրենսդրությունը արդար եւ ազատ ընտրությունների ապահովման երաշխիք չէ, մինչդեռ այդ օրենսդրությամբ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Լրագրողները հետաքրքրվեցին`ԲՀԿ-ի`ետընտրական հնարավոր կոալիցիայում լինելու հավանականության մասին. «Որեւէ բան բացառել հնարավոր չէ: Մենք, իհարկե, կցանկանայինք, որ ավագանու ընտրություններին ավելի լայն ճակատ ձեւավորվեր, ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց, բայց դա չպիտի լինի պատճառ, չի կարող բացառել քարոզչական կամ հետընտական փուլում համագործակցությունը»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հնարավոր համարո՞ւմ է տիկին Զոհրաբյանը պայմանական ասած`քաղաքը վերցնելը`այն էլ իշխող կուսակցության ձեռքից, այն էլ Տարոն Մարգարյանի, ում իր կուսակիցները համարում են վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետը: «Երեւանը չենք հանձնելու» եւ նման ձեւակերպումները ինձ հիշեցնում են «Ստալինգրադը չենք հանձնելու կամ հետեւում Ստալինգրադն է կամ Կուրսկը: Որեւէ մեկը Երեւանն իր գրպանը չի դրել, Երեւանը որեւէ մեկի սեփականությունը չէ, որ ասի`հանձնելո՞ւ է իր սեփականությունն ուրիշի, թե`ոչ»: Տիկին Զոհրաբյանը կոչ է անում ավելի զուսպ լինել եւ թողնել, որ երեւանցին որոշի, թե ով է ղեկավարելու Երեւանը: Ինչ մնում է Տարոն Մարգարյանի`լավագույն քաղաքապետ լինելուն, տիկին Զոհրաբյանի վերաբերմունքն այսպիսին է. «Նո քոմենթ»: Նա չի մեկնաբանում նաեւ «կոոպերատիվ «Գելափի», այդ պազիվնոյի տակ աշխատող կառույցի» սոցհարցումները, որոնց համաձայն՝ Երեւանում Տարոն Մարգարյանը բարձր վարկանիշ ունի: Իսկ մամուլի այն հրապարակումներին, որ այս ընտրություններում Ծառուկյանը մեծ գումարներ է պատրաստվում ծախսել`հաջողության հասնելու համար, Զոհրաբյանն ասաց, որ գումարների մասին լուրերը շրջանառության մեջ են դնում նրանք, ովքեր սովոր են ընտրությունների ժամանակ գումար բաժանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ծառուկյանը երբեք բաց չի խոսի, նա բաց խոսելու ոչինչ չունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031