Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օժանդակ թեմա

Մարտ 21,2013 13:50

Երկուշաբթի տեղի ունեցած ՀՀ նախագահի եւ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպման մասին, բնականաբար, պիտի շատ խոսվեր: Սերժ Սարգսյանի ասածները, իհարկե, պետք է քննարկվեին, քննադատվեին եւ մեկնաբանվեին: Բայց սովորաբար նման դեպքերում լինում է նաեւ մի «օժանդակ թեմա». նրանք, ովքեր չեն հրավիրվում նման հանդիպումների, պնդում են, որ նրանք, ովքեր հրավիրվել են, վերահսկվում են նախագահի կողմից (դա ամենամեղմ մեղադրանքն է): Չնայած դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերահսկում ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը:

Ինձ, որպես հանդիպմանը մասնակցող լրագրողի, ճիշտն ասած, հետաքրքրում էր իմ աշխատանքը՝ որքանով օպերատիվ եւ որակյալ ձեւով ես իմ ընթերցողներին կհաղորդեմ այդ պատմությունը (story իմաստով), ինչը ես եւ արեցի իմ դիկտոֆոնի միջոցով: Թե ինչպիսի նյութեր են նույն հանդիպումից պատրաստել իմ գործընկերները, ցավոք, ժամանակ չունեի հետեւելու: Ինչպես եմ աշխատել ես, դա էլ, իհարկե, իմ որոշելիքը չէ:

Բայց քանի որ այդ «օժանդակ թեման» հետաքրքրել է լրատվամիջոցներին, «Առավոտը» պարզաբանումների համար դիմել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, որն ուղարկեց հետեւյալ պատասխանը. «Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել՝ ՀՀ նախագահը ոչ թե մամուլի ասուլիս է անցկացրել, այլ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ձեւաչափի վերաբերյալ նախօրոք տեղեկացրել ենք, որ «այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները»: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվել ձայնագրիչներից եւ օգտվել են: Իսկ ամբողջական տեսագրությունը հեռուստաընկերությունների տրամադրության տակ եղել է, եւ նրանք ցուցադրել են այն ըստ իրենց հայեցողության՝ ամբողջովին կամ հատվածաբար»:

Այսքանից հետո ուզում եմ խնդրել Արմենին, որ նման հաջորդ հանդիպմանը նա ինձ չկանչի: Որպեզի ես հնարավորություն ունենամ հրավիրված լրագրողների մասին գրելու, թե նրանք «վերահսկվում են»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Vardan says:

    Պարոն Աբրահամյան, ողջունելի է նման ձևաչափով հանդիպմանը չմասնակցելու Ձեր մտադրությունը: Սակայն դրա հիմքում պետք է լինեն ոչ միայն «օժանդակ թեմա» գեներացնող այլ լրատվամիջոցների արձագանքները, այլ նաև այն պարզ պատճառով, որ դա իրականում տեսաուղերձ էր, որը կարելի էր անել առանց լրատվամիջոցների: Խնդիրը նրանումն է, որ փաստը մնում է փաստ, որ օլիգարխներին վերաբերող հարցը, կարծում եմ, առավելագույնն էր, որ առհասարակ կարելի էր հնչեցնել՝ պատասխան ստանալու և այդ պատասխանը հրապարակելու ակնկալիքով: Ազատություն ռադիոկայան լինի թե, Reuters, որևէ ավել բան ակնկալել հնարավոր չէ, քանի որ ձևաչափը, «ասուլիսի» կազմակերպման կաննոնները, համոզելու համ կարկադրելու եղանակները դա թույլ չեն տալիս: Քչերն են նման վերլուծություն անում, ավելի «պոպուլյար» է լրատվամիջոցին ծախու որակելը: Ուղղակի կարիք չկա մասնակցել այդ միջոցառմանը, իսկ եթե տարբերակ չկա, կարելի է ուղարկել այլ լրագրողի: Ես, որպես գիտակից քաղաքացի, կցանկանայի հարցն այսպես լսել. «Պրն. Նախագահ, որքանո՞վ է ճիշտ է «քաղաքական թիմի» ձևավորման մերօրյա մոտեցումը, երբ այդ թիմը կազմավորվում է մի շարք մարդկանց քվոտաներ տրամադրելով՝ պաշտոնի, հարկային և մաքսային կամ քրեական արտոնությունների տեսքով, որոնք իրենց հերթին «ուժեղացնում» են «թիմը» իրենց ազգականներին, մանր ու միջին բիզնեսի տերերին ներքաշելով, նրանց որդիներին մանրումեծ անիմաստ պետական պաշտոններ տրամադրելով, որոնք էլ իջնում են ավելի ներքև՝ բակային, 6րդ դասարանի կրթությամբ պարապ երիտասարդների մոբիլիզացնելով՝ լավագույններին որպես բոնուս նվիրելով ասենք 07 մակնիշի մեքենա՝ կոնկրետ ծառայության դիմաց, ինչպիսին է ընտրությունը կամ 10 դեռահաս, ինքնահաստատվող աղջնակների դեմ պայքարը»:

  2. Anahit says:

    Հարգելի Վարդան,կարծում ես,այդքան երկար հարցը կարող էր մեր «ընտրյալը» ընկալել ու ըստ արժանվույն պատասխանել?Այ,միայն կարելի էր հարցնել,թե գաղջ օդը ում պատճառով է:Իսկ բոլորս գիտենք,որ հարկավոր է շտապ օդափոխել երկիրը,ոչ վաղը չդառնա պատմական տարածք:

  3. Vardan says:

    Անահիտ, համամիտ եմ Ձեզ հետ. դա հարց չէր, ուղղակի պոռթկում կամ ցանկություն ))), որն այդքան կապ չուներ քոմենթի շեշտադրման հետ, նպատակս պրն. Աբրահամյանի հարցի վերաձևակերպումը չէր, ես դա երբեք ինձ թույլ չէի տա,

    իսկ գաղջակերտ «ընտրյալը» բնականաբար ի զորու չէ հասկանալ ընդհանրապես որևէ բան, բացի «գագոյին դնենք ստե, լավ կաշխատի»-ից, որը նշանակում է վերոնշյալ նպատակներով լավ կմոբիլիզացնի իր «ռայոնի» «կպցնող» դասակարգի ներկայացուցիչներին՝ լինեն նրանք գրագետ, կիրթ, թե ռաբիզ ու «քյարթու» – սա էլ պոռթկման շարունակությունը sorry )))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031