Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուրջ խոսակցություն չստացվեց

Մարտ 21,2013 13:47

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն ընտիր, դաստիարակված մարդ է, փորձ եւ վաստակ ունի, օժտված է բարձր ինտելեկտով եւ պրոֆեսիոնալիզմով: Դա ասում եմ ոչ միայն գործընկերոջս գովելու համար, այլեւ փաստելու, որ նա կոոպերատիվ բուհը նոր ավարտած աղջնակ կամ պատանի չէ, որոնց մասին երկուշաբթի օրը խոսում էր ՀՀ նախագահը: Հիշեցնեմ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց իմ դիտարկմանը, որ ԱԺ գործարար պատգամավորները մեծ մասամբ անկիրթ են եւ անգրագետ: Պարզապես, ըստ նախագահի, խորհրդարանում  աշխատող լրագրողները բավականաչափ արհեստավարժ չեն ու չեն կարողանում բացահայտել այդ պատգամավորների իրական մտավոր ունակությունները, նրանց հետ լուրջ խոսակցություն ծավալել:

Եվ ահա այդ ասուլիսին հաջորդած երկու օրերին Մհեր Արշակյանը ամենայն հարգանքով եւ նրբանկատությամբ փորձում է կյանքի կոչել գործարար պատգամավորների թաքնված տաղանդները ի հայտ բերելու ծրագիրը: «Ա1+»-ի  կայքում դուք կարող եք դիտել, թե ինչով են ավարտվել այդ փորձերը: ՄԱՊ-ի Ալիկը եւ ՍԱՍ-ի Արտակը երկու օր շարունակ կոպտորեն մերժեցին գոնե երկու նախադասություն ասելու առաջարկը, Պլակատի Աներձագը դա արեց ավելի քաղաքավարի, Նավոն եւ Շմայսը ավելի բարի գտնվեցին եւ մտավոր մեծ ճիգերի շնորհիվ կարողացան 1-2 նախադասություն արտասանել, որոնք, սակայն, առանձնապես ամփոփ մտքեր չէին պարունակում: Կարո՞ղ ենք մենք այստեղից ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են տեսախցիկների առջեւ խոսել, նրանք Նավոյի եւ Շմայսի չափ էլ չկան: Բացառված չէ, իհարկե, որ նրանք հարցազրույց տան որեւէ թերթի կամ կայքի (առանց տեսագրության), բայց դա «հաշիվ չէ». փողը կտան որեւէ գրագետ մարդու, որն այնպիսի խորը մտքեր կվերագրի նրանց, որ Սոկրատեսն էլ կնախանձի:

Դուք կարող եք առարկել, որ մարդը կարող է չտիրապետել բանավոր խոսքին, կյանքում ոչ մի գիրք կարդացած չլինել, բայց հասարակության համար շատ օգտակար գործ անել: Օրինակ՝ համով պահածոներ սարքել կամ լավ աշխատող առեւտրի կետեր բացել: Այո, դա անշուշտ այդպես է: Բայց նախ՝ ինձ թվում է, որ որեւէ օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար, այդ օրենքի տեքստը ցանկալի է կարդալ: Երկրորդ՝ նման մարդկանց առկայությունը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում (իսկ այդպիսի մարդիկ կան ոչ միայն իշխանական ՀՀԿ-ում, այլեւ «այլընտրանքային» ԲՀԿ-ում) ստեղծում է վարքի եւ աշխարհընկալման որոշակի ստանդարտներ: Այսինքն՝ որքան էլ այդ մարդկանց պախարակեն, ենթագիտակցության մեջ առաջանում է այն կարծրատիպը, թե հենց այդպիսին պետք է լինի «երկրի տերը»:

Բացարձակապես չեմ ուզում մեր երկրում, այդ թվում՝ խորհրդարանում միայն վատը տեսնել: Հասկանում եմ նաեւ, որ մի օրում ժողովրդավարություն կամ օրինականություն չես  հաստատի՝ դա մշակույթ է, որը ձեւավորում է ամբողջ հասարակությունը: Բայց կան նաեւ հեշտ լուծվող խնդիրներ, այսպես ասած՝ մեկ քայլանոց կոմբինացիաներ: Դրանք գլոբալ հարցեր չեն լուծի, բայց մթնոլորտը կփոխեն: Իսկ մթնոլորտը բոլորս՝ նույնիսկ ամենավերեւներում, գիտենք, թե ինչպիսին է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (32)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Lրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց Ձեր դիտարկմանը՝ ԱԺ գործարար պատգամավորների մեծ մասի անկիրթ և անգրագետ լինելու փաստի հետ,որովհետև նա դրանց համեմատում է իրեն և իր եղբոր՝ Սաշիկի հետ ու համոզված է,որ տարբերությունն ահռելի է՝ ի օգուտ անկիրթ ու անգրագետ պատգամավորների:
    Այս հարցում ես լիովին համամիտ եմ Սարգսյան Սերժիկի հետ:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հիշեցի մեծն Թումանյանի անմահ հեքիաթը. Առաստաղի կաթոցներից մտահոգված Նախշուն մոքուրը դիմում է մտքերի գիրկն ընկած ամուսնուն՝ կյանքի դժվարություններից մի կարգին իմաստնացած Փանոսին, որին չուզողները Ձախորդ մականունն էին կցրել.
    -Մտքինդ էն ա, խեղդվե՞նք, վեր կաց կտուրը սարքի…
    -Ձեռ քաշի, այ կնիկ, տեսնում ես գետնի վրա փորձանքն անպակաս ա, հիմա էլ կտո՞ւրը բարձրանա՞մ…
    -Է՜, ես էլ կասեմ՝ մարդ ունեմ… https://www.youtube.com/watch?v=osdLEON5FF4 07:30 – ից;
    Հիմա մեր օրենսդիրն են, համեստորեն լռում են, վարպետորեն կոճակ են սեղմում՝ չեն պրծնում նորելուկ լրագրողների ձեռքից, բա որ խոսեն, ինչ կլինի…,
    -Չէ՜, էս օրենք գրելը շառ ա՝ շառ, ափսոս չի՞ բիզմեսմեն ըլնելը…

  3. sergik says:

    իսկ իմ մոտ Սերժ Սարգսյանի հարցազրույցից ավելորդ անգամ կարծիք ձեւավորվեց, որ էտ մարդը կամ լավ սուտ խոսացող է կամ կույր է…

  4. Aram says:

    Բա ասում եք էս մեը նրանից լավն ա~, սրանից լավ Թալեաթն էր:

  5. Ara says:

    Համամիտ եմ Ձեզ հետ: Մեկ նկատառում. կարելի է Ազգային Ժողովում էլ ընդհանուր կրթվածության թեստ հանձնել, օրինակ IQ, կամ այլ տիպի, եթե համապատասխան օրենք ընդունվի: Նման պրակտիկա կա օրինակ որոշ ԲՈՒՀ երում: Մտահոգություն ունեմ սակայն, որ այս դեպքում մոտ 70% ի մոտ արդյունքները -10 լինեն:

  6. mika says:

    Ծանր է ապրել մի երկրում, որի առաջին դեմքը ժամ շարունակ հեռուստաեթերից բացարձակ սուտ է խոսում

  7. Լևոն Մելքումյան says:

    Իսկ ինձ թվում է, թե այդ մարդը մեզ բոլորիս հիմարի տեղ է դնում:
    Վախենամ, թե այդպես էլ կա,- այլապես այդ մարդը այդ վայրում և
    այդ դիրքում չէր լինի:
    Ողբամ զմեզ…

  8. Լևոն Մելքումյան says:

    Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման առաջամարտիկները լրագրողներն են, հատկապես հրապարակախոսները: Սակայն շատ տխուր էր նայել, թե ինչպես են մեր լրագրողները նստած լուռ ու մունջ տանում, թե ինչպես է այդ մարդը իրենց նվաստացնում:
    Նրանց տված ոչ մի լուրջ հարցի պատասխան չտրվեց, իսկ իրենք սուս ու փուս տարան այդ ամենը:
    Եւ հետո նրանք իրենց տներում պիտի բաց ճակատով նայեն իրենց երեխաների աչքերի՞ն:

    • vardan says:

      Կներեք, այսինքն, ըստ ձեզ, լրագրողները պիտի դիկտոֆոնը խփեին նրա գլխի՞ն, որ սուսուփուս չլիներ, թե լեզվակռիվ տային ու լաչառություն անեին: Շատ տարօրինակ կարծիք ունեք դուք լրագրության մասին: Լրագրությունը չանա-չանա կռիվ տալը չի. եւ դա բանավեճի ակումբ չէր, ու լրագրողի խնդիրը չէ հակադրվել զրուցակցին՝ զուտ հակադրվելու համար եւ «սուսուփուս» կուլ չտալու գերագույն նպատակը իրագործելու համար: Լրագրողի խնդիրը զրուցակցի մտքերը վերհանելն է, ինչը, կարծում եմ, ամբողջությամբ ստացվել է: Այսօր բոլորս իմացանք, լսեցինք, թե ինչ գաղափարներ ունի այդ մարդը, եւ ինչեր է պատրաստվում դեռ անել ու չանել: Դրանից ավելին՝ լրագրողներից պետք չի սպասել:

      • Լևոն Մելքումյան says:

        Հարգելի vardan, Ձեր կարծիքով հարցը նախապես պատրաստելը և աjնպես ձևակերպելը, որ պատասխանողը չկարողանա խույս տալ պատասխանից, լրացուցիչ(ճշգրտող) հարց տալը “լեզվակռիվ տալ ու լաչառություն անել” է՞:

      • Մարգար Մախսուդյան says:

        Երրորդ նախագահի հարգելի կողմնակից, էդ Ձեր լսած ու իմացած գաղափարներից մի հատը կասե՞ք: Անձամբ ես որևէ գաղափար, կամ գաղափարի նման ինչ որ բան չեմ լսել: Ըստ իս՝ Մուրոյի զրույցը շատ ավելի բովանդակային և ուսանելի էր, քան հավաքադրված ու տեսաձայնագրման հնարավորությունից զրկված լրագրողների տված զգույշ հարցերին տրված անկապ պատասխանները:

        • vardan says:

          պարոն Մարգար, մի քիչ սանձահարեք ձեր երեւակայությունը: Երրորդ նախագահի կողմնակից երբեւէ չեմ եղել եւ չեմ էլ լինի: ՈՒ նրա դեմքը հերթական անգամ ինձ համար բացահայտվեց այդ «ասուլիսում»: Չէր խանգարի, որ թե դուք եւ թե պարոն Լեւոն Մելքումյանը ինչ-որ բան ասելուց առաջ մտածեիք: Որտե՞ղ տեսաք իմ «կոմնակցությունը» այդ մարդուն, նրանո՞ւմ, որ ասում եմ, որ լրագրողները ամաչելու բան չունեն, քանի որ արել են իրենց գործը՝ տվել են հարցեր եւ ստացել են պատասխաններ: Նրանցից ոմանք էլ, ինչպես հարգելի պարոն Աբրահամյանը, շատ արագ դա փոխանցել է հասարակությանը՝ տալով մտածելու հնարավորություն: Դրա համար ես շնորհակալ եմ նրանցից, որ մեկ անգամ եւս բացահայտվեց « ասուլիս» տվողի դեմքը: Իսկ եթե դուք կամ նախորդ մեկնաբանը կարծում եք, որ լրագրողները իրենց գործը լավ չեն արել՝ ձեր իրավունքն է, բայց չե, կարծում, որ ձեզնից որեւէ մեկը իրավունք ունի, ասենք, Հրայր Թարազյանին, Արամ Աբրահամյանին կամ Գեղամ Մանուկյանին «ամաչացնի», թե ինչպես եք ձեր երեխաների երեսին նայելու: Կարծում եմ՝ հպարտ եւ բաց ճակատով: Իսկ դուք ձեր կաղապարված ուղեղով, որ եթե ես պաշտպանում եմ լրագրողն երի աշխատանքը, ուրեմն սերժի կողմնակցիցն եմ, միայն հեգնանք ու ծաղր եք առաջացնում ինձ մոտ: մի քիչ էլ խղճում եմ:

          • Մարգար Մախսուդյան says:

            Հավատացնում եմ, Ձեզ վրդովեցնելու մտադրություն չունեի, պարզապես ինձ հետաքրքրեց, թե մամուլի ասուլիսի պատրվակով իր ուզած լրագրողներին մի սենյակում հավաքած մարդը այդ ի՞նչ գաղափարական ուղերձ է հղել ժողովրդին, որ չեմ հասկացել:

    • Ավետյան says:

      Իսկ ինձ թվում է Սերժի պատասխաններն ու մեկնաբանություննրը մեծամասսամբ անկեղծ ու համոզիչ էին և լրագնողները հակադրվելու քիչ բան ունին:

      • Աննա Վանաձորից says:

        Հատկապես տատի իմաստուն մտքերից ծաղկաքաղ անելը․․ երևի նրա միակ ծանոթ «իմաստասերը» տատն է եղել։ Ես համոզված եմ, որ Ս․ Ս․ շատ է տպավորվել Ներոնի վարքագծից, հոգին ծախելով սատանային, նստել է ՀՀ նախագահ։ Դե եկ վարդապետ ու մի խենթանա։

        • Ավետյան says:

          Աննա, երևի դու ել միայն տատու (ոչ թե տատի) մասին ասածն ես ընկալել, իսկ մնացածը կամ շատ բարդ է եղել կամ էլ …….դիտավորություն ես անում: ))))

  9. Լևոն Մելքումյան says:

    Դուք կարող եք չսպասել: Դա Ձեզ ոչ ոք չի արգելում:

  10. Փիրուզ says:

    Հերթական անգամ համոզվում ենք, որ ամենալավ Հանրապետականը լռող Հանրապետականն է:)

  11. Հայկ says:

    Գետերում և վատ կառավարություններում թեթևաքաշները լողում են ջրի երեսին:
    Բենջամին Ֆրանկլին

  12. Anahit says:

    Եթե չեմ սխալվում,մեր«ընտրյալի» պատվերով հաղորդումը մոնտաժվել է:Այս դեպքում էլի կարելի է հաջողված համարել լրագրողների անդրանիկ հրավերը:Տեսեք,ինչ արձագանք ունեցավ,մեծ մասամբ բոլորը արտահայտում են Համլետի կարծիքը:
    Ցավալի է,բայց փաստ:

  13. Կարեն says:

    Հղումներ դրեք այլ նյութերի /Ա1+/ վրա, խնդրում եմ,
    նախ հարմար կլինի գտնել նյութը, մանավանդ, որ գնալով ավելի դժվար կլինի այն որոնելով գտնել․․․
    մյուս կողմից էլ Ձեր կոլլեգաների կայքի ռեյտինգին էլ կօգնեք

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Կարեն, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ ընդհանուր ձեւով ասել՝ «հղումներ դրեք», որովհետեւ, թերեւս, Aravot.am-ի չափ շատ քիչ կայքեր են հղումներ տալիս: Կոնկրետ այս դեպքում պարզապես վրիպակ է, հիմա կշտկենք:

  14. Արմ says:

    Խոսելով նախագահի եւ նրա տված «ասուլիս» ի մասին, չեմ կարող չտեսնել խիստ նմանությունը քննարկվող մեկ այլ պակաս կարեւոր հարցի շուրջ, կապվաց մեր զինանշանի հետ: Կարծում եմ շատ տեղին են դիտողությունները եւ քննադատությունները զինանշանի վերաբերյալ (ինչ որ խղճուկ կենդանի, որին փորձել են ներկայացնել որպես առյուծ): Իսկ ամենացավալին այն է, որ այս երկու կերպարները բացի իրար շատ նման լինելու հանգամանքից ունեն եւս մեկ ընդհանուր խիստ կարեւոր նշանակություն՝ հանդիսանում են պետության դեմքը:

  15. Ani says:

    Հարգելի Լևոն, Դուք երևի անուղղելի օպտիմիստ եք կամ էլ լավ չեք ճանաչում մեր լրագրողներին, եթե կարծում եք, որ նախագահի հետ հանդիպման գնացած լրագրողները, գոնե դրանց մեծ մասը, խոսքը վերաբերում է հատկապես հեռուստալրագրողներին, իրենց կարող էին նվաստացած զգալ: Նրանք այնքան շոյված էին, որ իրենց է հատկապես վստահվել նախապես համաձայնեցված հարցերով նախագահի դուռը գնալու և նրա հետ նույն սեղանի շուրջ նստելու փաստից:
    Նրանցից շատերին ճանաչում եմ և կարող եմ ասել, որ արժանապատվություն և ինքնահարգանք բառերը բոլորովին այլ մեկնաբանություն ունեն նրանց համար:

  16. Arminius says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, կարդալով Ձեր հոդվածի վերաբերյալ ծավալված կոմմենտները հերթական անգամ նկատեցի, որ այլակարծություն Ձեր և Ռաֆֆիի երկրպագուները չեն հանդուրժում։ Կոպիտ կերպով սանձահարում են ցանկացածին, ով ատելությամբ լցված չէ Սերժ Սարգսյանի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ։ Ես էլ եմ ցանկանում, որ լինեն փոփոխություններ, բայց կողմնակից եմ, որ արդյունքում բոլորիս կյանքը բարելավվի և ոչ թե վատթարանա։ Եթե այս ,,շարժման,, ակտիվիստները դեռ իշխանություն չդարձած փակում են բոլորի բերանը, բա իշխանության գալուց հետո ինչեր կանեն… Այս առումով ես համաձայն եմ, որ այս ,,շարժման,, բարևներն ու խոսքերը կեղծ են, հետապնդում են ցանկացած գնով իշխանության գալու նպատակ։ Հերթական անգամ օգտագործվում է ժողովրդի ձգտումը դեպի փոփոխություններ և խաբելով մարդկանց փորձում են տանել անդունդ, խոստանալով բարեկեցիկ ապագա… Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահին մեր զինանշանի առյուծի հետ համեմատելուն ու նրանց խղճուկ անվանելուն, ավելորդ չէ հիշեցնել, որ պատերազմի ժամանակ այդ «առյուծն» առաջնորդել է նախ Լեռնային Ղարաբաղի, իսկ 1994 թվականից՝ ամբողջ Հայաստանի զորքը…

    • Համլետ says:

      Սերժի՝ պատերազմին ,,զիլ,, մասնակցելու ու ,,զորքեր առաջնորդելու,, միֆը դրվեց շրջանառության մեջ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո…Քչերը գիտեն,որ մեր հաղթակռվի ամենածանր ժամանակահատվածում նա ինչ որ անհասկանալի ,,գործառույթներ,, – էր իրականացնում Ռուսաստանում…Ժամանակը կգա ու դրա մասին էլ կխոսենք…,,Քաջ Նազար,, կինոնկարի Սաքոն Ձեց օրինակ:Դե՝ Նազարին էլ հո լավ ենք հիշում…Կռվից հետո նա Հայաստանում ,,միակ տղամարդ,,-էր խաղում…
      Հ.Գ.
      ,,Հոկտեմբերի 27,,-ի իրականացման շարժառիթներից մեկն էլ հնարավոր բացահայտումների կանխումն էր՝ կապված զենք-զինամթերքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ Հայաստանի հետպատրազմյա ժամանակահատվածի ,,զորքեր առաջնորդողի,, անմիջական մասնակցության փաստերի ու դրանք ԱՄՆ-ի ու ՌԴ հատուկ ծառայությունների կողմից բացահայտվելու վտանգի հետ…

    • Համլետ says:

      Հա,մոռացա ասել.
      -Մի վիրավորեք Առյուծներին,քծնեք ու երջանկացրեք բորենիներին,եթե վերջիններս չէն առարկի…

      • Arminius says:

        Բորենիներն, աղվեսներն ու շակալները հիմա են գլուխ բարձրացրել, իսկ պատերազմի ժամանակ համբերատար սպասել են, թե այս ամենն ինչով կավարտվի։ Հիմա էլ արդեն ձգտում են իշխանության գահը գրավել…

        • Համլետ says:

          Հայաստանում իշխանությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին,այլ՝ ոչ թե մոնղոլ-թաթարական հակումներ ունեցող եկվորներին ու դրանց սպասարկողներին՝ բառիս ամենալայն իմաստով:
          Աղվես ասելիս, արտաշ ու ԱԽՔ եմ հիշում,
          Շակալ ասելիս՝ Պազի Սաշիկ ու Նեմեց Ռուբո,
          Բուռնաշ ու Շմայս,Լֆիկ ու Մուկ Արտաշատցի…
          …Շարունակեմ՝ թե՞….

    • Արմ says:

      Հարգելի Arminius.
      Եթե նույնիսկ ենթադրենք որ պատերազմում նրանք իսկական առյուծներ են եղել( ինչին ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել) ասացեք խնդրեմ, որ մարդկային կամ բարոյական չափանիշների
      մեջ կտեղավորվի այս փաստը. փրկել երկիրը թշնամուց եւ որպես պարգեւ սեփականացնել այն:
      կխնդրեի նաեւ ուշադրություն դարձնել մի շատ կարեւոր փաստի եւս, պատերազմի տարիներին
      մարդիկ չէին լքում իրենց հայրենիքը այնպես , ինչպես հիմա: Ավելի պարզ արտահայտեմ միտքս,
      նույնիսկ թշնամուն չհաջողվեց հայաթափ անել երկիրը: Մի մոռացեք որ առանց ժողոորդի հայրենիք
      չի լինում:

  17. Համլետ says:

    Ադմին,էն ինչ որ գրել էի,ինքս չեմ դրանց մականունների հեղինակը…Դրանցից շատերը իրենց անձնագրային անուններն արդեն մոռացել են ու իրականում վաղուց արդեն արձագանքում են մականուններին…
    Ես ուղղակի էդ Arminius կոչվածի ընդհանրական վիրավորանքին պատասխանեցի ավելի կոնկրետ ու ապացուցված փաստերով…Պարզաբանեք,խնդրեմ ինչու՞մն է բանը…Ինչո՞վ է,ասենք՝ օրինակի համար՝ տարբերվում բորենու (շակալի) վարքագիծը ,,Հարսնաքարում,, հոշոտելու հրաման տվողի վարքագծից,կամ՝ հակառակը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031