Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստը կլինի ԲՀԿ-ի «հրեղեն ոգեշնչողը եւ գաղափարական ջահակիրը»

Մարտ 21,2013 13:32

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայաստանի մարքսիստական կուսակցությունը չի մասնակցի: Պատճառը`ֆինանսական խնդիրներն են: Անցյալ տարվանից սկսած եւ ընթացիկ տարվա այս եռամսյակում կուսակցությունը ոչ մի ֆինանսական գործառույթ չի իրականացրել: «Նաշա կազնա պուստա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի մարքսիստները Երեւանի ավագանու ընտրություններին անմասն կմնան: «Ես կլինեմ ԲՀԿ-ի կողքին, որպես նրա հրեղեն ոգեշնչողը եւ գաղափարական ջահակիրը»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Իր այդ քայլը Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսպես է մեկնաբանում. «Սա ոչ թե դասական օրթոդոքսալ մարքսիզմի ռեվիզիա է, այլ արդյունաբերական եւ գաղափարական կապիտալի միասնականության դաշինք»:

Իսկ թե ի՞նչնկատառումներով է մարքսիստը հույսեր կապում ԲՀԿ-ական ավագանու հետ, մեր զրուցակիցն ասաց. «Այսօր մեզ անհրաժեշտ է խաչ քաշել հիպոթեքային եւ էլիտար շինարարության վրա եւ լայն, աշխատավոր մասսայի համար բնակարանաշինություն սկսել: Ժողովուրդը պետք է Ծառուկյանին պարտադրի`վերցնել իր ուսերի վրա այդ քաղաքաշինական խնդիրները: Ես հարգում եմ Տարոն Մարգարյանի բոլոր դրական կողմերը, բայց դա միայն Ծառուկյանին է պօ պլիչու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031