ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի համար զարմանալի չէ այն փաստը, որ Եվրոպայում անտառներն ավելի խնամված ու կոկիկ տեսք ունեն: Ըստ նրա՝ լավ տեսք ունեցող անտառ ունենալու համար նախեւառաջ ներդրումներ են պետք:
Գլխավոր անտառապետը նորատունկ անտառների ամենամեծ թշնամի է համարում ընտանի կենդանիներին:
«Եվրոպայում վնասում են վայրի կենդանիները, մեզ մոտ՝ ընտանի կենդանիները: Մենք անպայման ցանկապատում ենք նորատունկ անտառները»,- նշեց Ռ. Պետրոսյանը՝ այնուամենայնիվ, չնշելով կոնկրետ թվեր, թե ինչքան անտառ է հատվել գործարար նպատակների համար:
«Ոչ մեկ կոնկրետ չգիտի՝ ինչքան ենք մենք կորցրել: Ունեցել ենք որակական կորուստներ, տարածքի առումով՝ շոշափելի կորուստներ կարծես թե չկան: Խորհրդային Միության տարիներին լինում էր մինչեւ 400 հազար խմ պարտադիր հատում, որը հետագայում հասցվեց մինչեւ 60 հազար խմ-ի»:
Կարդացեք նաև
Աշոտ ԱԹԱՅԱՆ