Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավաճառ. «Մենք աշխատելու քաղաքակիրթ պայմաններ ենք խնդրում»

Մարտ 21,2013 13:08

Այսօր գրավաճառների գործունեության արգելմանն ու նրանց տեղափոխման դեմ արտահայտվող ուսանողների հետ «Արմատ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց նախկինում «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում աշխատող գրավաճառ Գարիկ Մարտիրոսյանը:

«Մենք չենք ուզում բացօթյա առևտուր անել: Մենք խնդրում ենք քաղաքապետին փակ տարածք հատկացնել, որտեղ գրքի շուկա կգործի»,-ասուլիսում հայտնեց գրավաճառն ու հավելեց, որ իրենց հատկացվել է տարածք կամ Մաշտոցի գետնանցումում կամ Մարգարյան հիվանդանոցի գետնանցումի տարածքում:

«Այդ տարածքները փոքր են, անհարմար և հեռու են բուհերից»,-ասուլիսում ասաց  «Արատտա» երիտասարդական շարժման հիմնադիր Հովհաննես Բասենցյանը: Ուսանողական շարժումը մտահոգ է այս խնդրով և պատրաստվում է բաց բողոք-նամակով ներկայանալ կառավարություն և քաղաքապետարան:

Երիտասարդները պահանջում են գրավաճառներին ժամանակավոր տարածք հատկացնել Օպերայի շենքում կամ Հանրապետության հրապարակի գետնանցումում, իսկ որպես մշտական տարածք՝ գրքի տոնավաճառ կառուցել Նալբանդյան փողոցում:

Շարժման ներկայացուցիչները նաև հավելեցին, որ այս խնդրով մտահոգված են բազմաթիվ ուսանողներ այլ բուհերից:

«Գրախանութներում գրքերը շատ թանկ են, իսկ մենք ուսանողներ ենք ու չենք կարող մեզ շատ թանկ գրքեր թույլ տալ: Կարծում ենք, որ գրքի շուկան անհրաժեշտ է մեզ»,-ասաց ուսանողուհի  Աստղիկ Գևորգյանը:

Գրավաճառությամբ շուրջ 15 տարի զբաղվող Գարիկ Մարտիրոսյանը վերջում հավելեց, որ գրքի շուկան ոչ միայն էժան գրքեր է առաջարկում, այլև փրկում է հազարավոր գրքեր՝ թղթի թափոնների վերածվելուց:

Մարինե ԱՂԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031