Մարտի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶել-3302» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարտի 21-ին, ժամը 00.55-ին, գլխուղեղի ցնցումով և դեմքի քերծված վերքերով հիվանդանոց բուժօգնության է ընդունվել նաև նույն ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն