Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե աստվածաշնչի եւ սահմանադրության այլ օրինակների վրա կերդվի» (Տեսանյութ)

Մարտ 21,2013 13:02

«ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Դաշնակցության»` ընտրություններին չմասնակցելու հանգամանքն ինձ համար անհասկանալի էր` հաշվի առնելով այն փաստը, որ այժմ որոշել են ավագանու ընտրություններին մասնակցել,- այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց «168 ԺԱՄ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ապա հավելեց,- Ավագանու ընտրությունները քաղաքական բովանդակություն ունեն: Փաստ է, որ քաղաքական ուժերն իրենց ռեսուրսներով չկարողացան «պահել» ընտրությունները, հետեւաբար` բազմաթիվ անելիքներ ունեն ավագանու ընտրություններում: Օրինակ, շատ տեղամասերում չկային ընդդիմության ներկայացուցիչներ, հույսը լրագրողների եւ դիտորդների վրա էր, մինչդեռ այդպես չի կարելի: Ավագանու ընտրություններին պետք է մասնակցել եւ շարունակել կուսակցական գործունեությունը»:

Սաթիկ Սեյրանյանը փաստեց, որ նախագահական ընտրություններում չտիրեց ատելության մթնոլորտ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ. «Բայց կարծում եմ, որ դրա քաղաքական հիմնավորումներն են բացակայում»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով` նախորդ ընտրությունների հետ համեմատած` իրավիճակն օբյեկտիվորեն այլ է. «2008-ին սոցիալական մեդիան այդքան մեծ դեր չեր խաղում քաղաքական պրոցեսներում: Հաշվի առնելով երկրորդ եւ երրորդ նախագահների բնավորությունների տարբերությունը, TV-ները, թերթերը եւ կայքերն այսօր շատ ավելի ազատ են: Բացի այդ, հիմա ընդդիմության դեմ հակաքարոզչություն էլ չի տարվում, անգամ` «Հայլուրի» կողմից: Դա, անշուշտ, դրական երեւույթ է: Հիմնական խնդիրն այն է, որ ընդդիմության ներկայիս առաջնորդը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ: Ասել, թե «դու չպետք է երդվես, թե չէ ես կմահանամ», լավագույն դեպքում բարոյական ճնշում է, իսկ վատագույն դեպքում` «երեխայական բան»:

Պարոն Աբրահամյանի դիտարկմամբ` իրավիճակից ի վերջո ելք կգտնվի, քանի որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն ուզում սուր բախումների գնալ:

Արամ Աբրահամյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը հասարակական լեգիտիմության հետ կապված խնդիր ունի: «Առավոտի» խմբագիրը նաեւ կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը պատկերացում ունի, թե ինչ է կատարվում երկրում. «Այլ բան է, թե ինչպես է նա իր մեջ մեկնաբանում ունեցած ինֆորմացիան եւ ինչպես է այն մատուցում լրագրողներին եւ հասարակությանը»:

Անդրադառնալով նախագահի ելույթին` պարոն Աբրահամյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տարբեր ձեւակերպումներով, որոնց հետ կարող են համաձայնվել կամ ոչ, բայց նա հանդես եկել իշխանության քաղաքական օրակարգի ձեւակերպումներով:

Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ Արամ Աբրահամյանը նշեց, որ եթե ընտրություններին ակտիվ մասնակցի փողային ռեսուրսի վրա հիմնված մարդկային ռուսուրս ունեցող ԲՀԿ-ն, ապա կվարձի հանձնաժողովների անդամներ եւ վստահված անձանց. «Վերջիններս կփորձեն պահել կուսակցության ցուցակի քվերները: Այդ դեպքում բավական հետաքրքիր կլինի: Իսկ մնացած կուսակցություններն այդ ռեւսուրսը չունեն: Եթե ավագանու ընտրություններում ընդդիմությունը չկարողանա միասնական թեկնածուով հանդես գալ, գոնե միասնական շտաբ պետք է ունենա»:

Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչ է սպասվում ապրիլի 9-ին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը կգնա Կարեն Դեմիրճյանի անվան համալիր եւ կերդվի սահմանադրության եւ աստվածաշնչի վրա: Միեւնույն ժամանակ` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե  Աստվածաշնչի եւ սահմանադրության մեկ այլ օրինակի վրա կերդվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի լրագրող, խնդրում եմ Արամ Աբրահամյանին հարցրեք. ո՞վ է «դու չպետք է ընտրվես, թե չէ ես կմահանամ» անհեթեթ խոսքերի հեղինակը:
    Կարծում եմ, սա լավագույն դեպքում ՛՛փչացած հեռախոս՛՛ խաղն է, իսկ վատագույն դեպքում՝ բանսարկություն:

  2. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ճիշտ եք, լրագրողն իմ խոսքը սխալ է փախանցել: Հիմա կուղղենք:

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Դու չպետք է երդվես

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի պրն Աբրահամյան, խնդիրն այն է, որ տվյալ արտահայտության համար կիրառված չակերտները նշանակում են մեկ բան. մեջբերված է ուրիշի ուղղակի խոսք: Ես՝ որպես ձեր տարածած տեղեկության հասցեատեր, իրավունք ունեմ իմանալու, դա Րաֆֆի Հովհաննիսյանի արտասանած խոսքն է, թե Ձեր ստացած տպավորությունը այդ խոսքից: Կարծում եմ, այսօրվա տեխնիկական հնարավորությունների պայմաններում որևէ խոչընդոտ չի կարող լինել վիճահարույց ուղղակի խոսքի ուղղակի մեջբերման հարցում:
      Շնորհակալ եմ արձագանքելու համար:

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Իմ ստացած տպավորությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ դու կերդվես միայն իմ դիակի վրայով, այսինքն՝ եթե դու երդվես, ես կմահանամ: Հենց այդ իմ տպավորությունը ես այսօր փոխանցեցի:

    • Մարգար Մախսուդյան says:

      Իմ տպավորությամբ՝ խոսքը վերաբերում էր Վեհափառի կողմից ապրիլի 9-ի հնարավոր սուտ երդումը օրհնելու հետևանքների մասին:

  5. dyadyur says:

    Լրագրողների հետ կայացած հանդիպումը ինձ վրա թողեց,ավելի շատ, ,,սխոդկայի,, տպավորություն,որտեղ ,,պախանը,, իր մենախոսությամբ ,,ճշտով,, դակազատ արեց,, իր ,,ճիշտը,, և մի անգամ ևս հիշեցրեց, թե ով է ,,տանտերը,, (ում ուզեմ կնշանակեմ,ում ուզեմ`կհանեմ): Նախագահից ,,սպռոս անել,, չստացվեց,քանի որ հավաքի նախաձեռնողը ինքն էր և նա բավական թափանցիկ ասաց,որ որևէ մեկը հույս չունենա,որ առաջիկայում երկրում որևէ բան կփոխվի:,,Լավ ա էլի,էլ ինչը և ինչի համար փոխենք:Սա է,դուրներդ չի գալիս,հայդե այստեղից,,:Ահա սա էր երկրի Նախագահի վերջին խոսքը:Իսկ ,,Ավրորան,, ինչպես երևում է, իր համազարկը չի տալու: Ժարգոնի համար խնդրում եմ ներեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031