Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ի համար վերջին «լիկվիդն է»

Մարտ 21,2013 12:57

«Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը ուսանողական բառապաշարով ասած՝ վերջին լիկվիդի հնարավորությունն է նախագահական ընտրություների «նեյավկայից» հետո»: Այսօր կառավարության նիստից հետո նման կարծիք հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ԲՀԿ-ն որքանո՞վ է մրցակից ՀՀԿ-ին՝ Երեւանի ավագանու ընտրություններում:

Պարոն Աշոտյանի խոսքերով՝ «Թերթերում շրջանառվում են լուրեր ընտրակաշառքների աճող ծավալների մասին: Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների հիման վրա մարդիկ են պատժվել. «Իսկ քանի որ մեր մոտեցումն այն է, որ այս ընտրությունները պետք է լինեն ավելի լավը, քան նախագահական ընտրությունները, ակնհայտ է, որ կպատժվեն բոլոր ընտրախախտները»: Անդրադառնալով ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի թեկնածությանը, պարոն Աշոտյանն ասաց. «Օսկանյանը դեռ մեղադրվում է գումարների լվացման գործում: Չեմ ուզում մկենաբանել գործի ընթացքը, բայց ուզում եմ որպես երեւանցի հասկանալ՝ որքանով այս ընտրությունները կարող են պետք գալ Երեւանի փողոցները մաքուր պահելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031