Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարգելի պատգամավորներ, գոնե մի քիչ կամաց խոսեք

Մարտ 21,2013 12:41

Հովիկ Աբրահամյանի դիտողությունը պատգամավորներին

Այսօր մինչ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ԱԺ ամբիոնից իր մտահոգություններն էր ներկայացնում մաքսային եւ հարկային օրենսդրության նախագծերում կառավարությոն ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ, նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատելով պատգամավորի ելույթը`դիտողություն արեց դահլիճում նստածներին. «Հարգելի պատգամավորներ, ես վստահ եմ, որ դուք շատ կարեւոր հարցեր եք քննարկում, բայց խանգարում եք: Գոնե մի քիչ կամաց խոսեք»:

Իսկ բուն հարցի շուրջ ելույթ ունեցողների մտահոգությունը վերաբերվում էր նրան, որ կառավարությունն առաջարկում է՝ հարկային եւ մաքսային մարմիններում աշխատողների որակավորման խնդիրը պետք է հենց այդ մարմիններին թողնվի: Առաջարկ կա, որ այդ գործը կատարի միջգերատեսչական հանձնաժողովը: Պատգամավորները գտնում են, որ այդ հանձնաժողովի կազմում պետք է լինեն նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները եւ դա պետք է կարգավորվի օրենքով:

Ինչպես նաեւ, վերորակավորման թեստերը պատրաստող մարմինը նաեւ օրենքով պետք է սահմանվի, ոչ թե կառավարության որոշումներով: Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր օրինակը վկայակոչելով նկատեց, որ որեւէ փաստաթուղթ, որն անցնում է խորհրդարանական քննարկում, միայն շահում է եւ միայն առավել դրական արդյունք կարող է ապահովել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Ինչղ ենենք որ, Խոսրով Հարութունյանը հասկանա,որ իր ժամանակը անցել է եվ ինչպես ֆռանգները/կաթոլիկները/ կսեն, Ղոնախն որ կուշտ կերավ պտի ամեն ինչ թողնի ու երտա ԳՆԱ Էլի: Էտ խուջուջ բառերտ ու էքսցենտրիկ մտքերտ էլ դու կգտնիս մի տեղ կարտահայտվիս: Հասակտ էլ էնպիսին է օր էլ ուրիշ կուսակցություն չես գնա, Ամոթ է Ընկեր կոմունիստ, սրբազան քրիստոնյա դեմոկրատ,Վարկաբեկված Հ.Հ.Կ.ական, մի խոսքով չղչիկ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031