Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատարօրինակ պահն այն է, որ ֆաքսին սուրճ է հյուրասիրել ոչ թե աշխատասենյակում, այլ ընդունարանո՞ւմ

Մարտ 21,2013 12:36

«Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ ասել եմ՝ ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում։ Հարց եմ տալիս ձեզ, նախարարը եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում», դժգոհել է հանրապետական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը։

«ՉԻ» – Փաստորեն Մուրադ Մուրադյանին թվացել է, թե այդ պատմության ամենատարօրինակ պահն այն է, որ ինքը ֆաքսին սուրճ է հյուրասիրել ոչ թե իր աշխատասենյակում, այլ ընդունարանում։ Իսկ պատմությունն այսպես է եղել՝ քարտուղարուհին մտել է ու զեկուցել, որ ֆաքսը եկել է, պրն Մուրադյանն էլ ասել է «սուրճ հյուրասիրի, մինչեւ վերջացնեմ»։ Դեռ լավ է, որ քարտուղարուհին չի ասել, որ դա շատ կարևոր ֆաքս է, թե չէ քյաբաբ-բան էլ կհյուրասիրեին։

Իսկ րնդհանրապես՝ պրն Մուրադյանն իզուր է նեղանում, որ իր անվան հետ կապված նման պատմություններ են շրջանառվում։ Հակառակը՝ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ նման պատմությունները միայն մեծացնում են նրա՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու շանսերը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031