Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այսօր Աղվան Հովսեփյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ կնշանակվի Լոռու մարզի ներկայիս դատախազ Կարեն Շահբազյանը, որը դարձյալ Գյումրիից է և երկարամյա նոտարներից մեկի` տիկին Կիմայի որդին է:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին էլ պատրաստվում են տեղափոխել մայրաքաղաք` ավելի բարձր պաշտոնի նշանակելով: Նա կզբաղեցնի ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր հանցագործությունների վարչության պետի պաշտոնը: Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը մարզի այն քիչ պաշտոնյաներից է, որն աչքի է ընկնում իր բարեկիրթ, հավասարակշռված վերաբերմունքով: Նա նաև նորմալ աշխատում է լրատվամիջոցների հետ, քննության թեմա է դարձնում չարաշահումներին առնչվող յուրաքանչյուր հրապարակում: Իսկ Լոռու մարզի դատախազի` Շիրակի մարզ տեղափոխելու խոսակցությունները տեղի իրավապահների կողմից առանձնապես ոգևորությամբ չեն ընդունվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ