Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «մարտի մեկի» գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն ընդգրկված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ եւ հետաքրքրվեց, թե ե՞րբ է այն քննարկվելու: Նախագահող Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ հարցի հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գործուղման մեջ է գտնվում եւ այդ պատճառով հարցը կհետաձգվի հաջորդ քառօրյայի քննարկմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ