Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի

Մարտ 21,2013 12:10

«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«ՉԻ» – Հո զոռով չի՞, այս մարդն իմաստուն է։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկի տնից ահավոր ծանր հոտ է գալիս, աղբամանը երկու շաբաթ չեն դատարկել, չուլանում սատկած առնետ կա և այլն։ Ու հանկարծ մեկն ասում է. «այս տան ամենամեծ պրոբլեմը սատկած առնետները չեն, այս տան ամենամեծ պրոբլեմն աղբամանը չէ, այս տան ամենամեծ պրոբլեմը գարշահոտությունն է»։

Մեզ, օրինակ, թվում է, որ Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի պատճառը հենց այն է, որ երկրում իշխում են հանցագործներն ու կաշառակերները։ Բնականաբար, փայլուն քաղաքագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե այդ հանցագործներն ու կաշառակերները հեռացվեն իշխանությունից, երկրում մթնոլորտը կփոխվի։ Բայց Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, դեմ է խնդրի լուծման այս տարբերակին։ Եվ դա միանգամայն հասկանալի է. անձամբ իր համար մթնոլորտն առայժմ գաղջ չէ։ Պարզապես երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031