Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հետագա ճակատագիրը լայն քննարկումների թեմա է դարձել:
Ռուս ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովը «Цоветский Спорт»-ում նույնպես անդրադարձել է Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներին: Նրա պատկերացմամբ. «Եթե Մխիթարյանն անպայման ուզում է հեռանալ «Շախտյորից», ավելի շուտ կգնա «Անժի», հնարավոր է՝ ԲԿՄԱ: Իսկ եթե նրան «Սպարտակը» վերցնի, դա կնշանակի, որ «Սպարտակը» հայկական թիմ է դարձել: Չեմ ուզում ստվեր գցել», – գրել է Աբրամովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ