Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման 2012թ. Հայաստանի առաջընթացի զեկույցը

Մարտ 21,2013 11:34

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը 2013 թվականի մարտի 20-ին հրապարակեցին «հարևանության ամենամյա փաթեթը», որը ներառում է  համատեղ ուղերձ` «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը»), Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և համատեղ բարգավաճման»  զեկույցը հարավային միջերկրական երկրների հետ, Արևելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12 երկների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու  առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը և վիճակագրական առդիր:

 Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քաղաքական երկխոսությունը 2012 թվականին խորացել է:  ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի («ԱՀ»), ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու («ԽՀԱԱԳ») բանակցությունները լավ տեմպով առաջ ընթացան: Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ իրագործել: Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած որ 2012 թվականի մայիսի խորհրդարանական և 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ  թափանցիկ էին,  Հայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ. դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապես՝ օրենսդրություն ընդունելու և ի կատար ածելու առումներով:

Հայաստանն անդրադարձավ ԵՀՔ-ի առաջընթացի նախորդ տարվա զեկույցում տեղ գտած կարևորագույն առաջարկություններից մի քանիսին: Հայաստանը կազմեց ընտրական գործընթացի բարելավման «ճանապարհային քարտեզ», ընդունեց Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և որոշ միջոցառումներ ձեռնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի և պետական կառավարման համակարգի բարեփոխման, ինչպես նաև՝ ոլորտային բարեփոխումների և ԵՄ-ի օրենսդրության նկատմամբ կարգավորող դաշտի մոտարկման ուղղություններով: Առաջընթաց է անհրաժեշտ նաև կարևոր այլ առաջարկությունների գծով: Այս տարվա զեկույցի հիման վրա, հաշվի առնելով նաև 2013 թվականի ընթացքում ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի իրագործումը շարունակելու անհրաժեշտությունը,  Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում.

 

  • Լրացուցիչ քայլեր ձեռնարկել 2012 թվականի մայիսի խորհրդարանական և 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբ՝ ի կատար ածելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, այդ թվում՝ նախագահական ընտրությունից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:
  • Լիովին հետաքննել 2008 թվականի մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքները, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի և արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները:
  • Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ Ադրբեջանի հետ միասին գործադրվող ջանքերին՝ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառություններին համահունչ:
  • ԵՄ-ի ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջաններն անարգել այցելելու հնարավորություն ապահովել՝ հակամարտության վերափոխման աշխատանքներին սատարելու նպատակով, Մինսկի խմբի գործունեությունը լիովին փոխլրացնելու կարգով:
  • Նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, խրախուսել և օժանդակել խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացմանը:
  • Ապահովել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրագործումը, ձևակերպել, ընդունել և ի կատար ածել հարակից Միջոցառումների ծրագիրը:
  • Հեռարձակման մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկություններին համահունչ, և ապահովել բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում:
  • Վերջնական տեսքի բերել «Խղճի ազատության և կրոնի մասին» օրենքի նախագիծը՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը՝ Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի առաջարկություններին համահունչ:
  • Խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ընդունել, այդ թվում՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում օրենսդրությունը կներդաշնակեցվի գենդերային հավասարության և խտրականության բացառման ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին:
  • Խորացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ կյանքի կոչել 2012 թվականին ընդունված օրենքները և զարգացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պետական հանձնաժողովի կարողությունները, անկախությունը և թափանցիկությունը:
  • Խորացնել պետական կառավարման բարեփոխումների իրագործումը, այդ թվում՝ միջոցառումներ իրականացնել իրավապահ և դատական ոլորտների բարեփոխման ուղղությամբ (մասնավորապես՝ դատական համակարգի անկախությունը և դրա նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու, դատավորների վերապատրաստումը կատարելագործելու և քրեական դատավարության օրենսգիրքը վերանայելու ուղղություններով):
  • Շարունակել պետական կառավարման բարեփոխումները, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության համակարգում կարիերայի և վարձատրության՝ արժանիքների հիման վրա առաջխաղացման համակարգի ամրապնդմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմամբ և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շարունակմամբ:
  • Շարունակել ոլորտային բարեփոխումների գործընթացը, առևտրի ոլորտում և առևտրին առնչվող ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին Հայաստանի իրավական դաշտը մոտարկելու գործընթացները՝ ԽՀԱԱԳ-ի ընթացող բարեփոխումներին զուգահեռ, մասնավորապես՝ սանիտարիայի և բուսասանիտարիայի միջոցառումների, առևտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության իրավունքների և մաքսային ոլորտներում:
  • Խթանել մրցակցային տնտեսական միջավայր ապահովելու ջանքերը, այդ թվում՝ բարելավելով պայմանագրերի կիրարկումը, հեշտացնելով հարկերի վճարումը և անդրսահմանային առևտուրը:
  • Աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր՝ հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները:

2012 թվականի ընթացքում ԵՄ-Հայաստան համագորակցության տարբեր ոլորտներում նախաձեռնված, հաջողությամբ իրականացված կամ հետաձգված բարեփոխումները ներառված են երկրի տարեկան զեկույցում: Որոշ հարցեր, սակայան, արժանի են հատուկ ուշադրության: Հայաստանյան իշխանությունները բավական թափանցիկ և մրցակցային խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին 2012 թվականի մայիսին և նախագահական ընտրություններ` 2013 թվականի փետրվարին: Ընդհանուր առմամբ հարգվել են արտահայտվելու ազատությունը և հավաքների ազատությունը, սակայն  լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռևս բավարար չէ: Սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը դանդաղել է: Ավարտվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու («ԽՀԱԱԳ») բանակցությունների երեք փուլերը: Վիզաների դյուրացման համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին: Հայաստանը  հաստատել է որոշում, որով 2013 թվականի հունվարից վերացվել է մուտքի վիզայի պահանջը ԵՄ-ի քաղաքացիների համար: Ավելացել է ԵՄ-ն կրթական ծրագրերին մասնակցող հայ ուսանողների և հետազոտողների թիվը:

ԵՄ-Հայաստան-Ընդհանուր տեղեկություններ

Քաղաքականություն

Եվրոպական հարևանության քաղաքակնությունը ղեկավարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունները: 2009 թվականից ի վեր ԵՄ-ն իրականացնում է Արևելյան գոծընկերությունը: ԵՀՔ շրջանակի արևելյան ուղղությունը, որի նպատակն է  խորացնել հարաբերությունները աևւելյան գործընկերության 6 պետությունների հետ հետևայլ ուղղություններով.

  • Երկկողմ հարաբերություններ, որի նպատակն է հաստատել Ասոցացման համաձայնագիր ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտոիներ պայմանները բավարարելուց հետո, ինչպես նաև առաջ ընթանալ վիզաների և տեղաշարժի հարցերը
  • Բազմակողմանի համագործակցություն (միջկառավարական հարթություններ և  առաջնային նախաձեռնություններ):

Այս մոտեցումը հնարավոր կդարձնի աստիճանական քաղաքական ասոցացումն ու խորը տնտեսական ինտեգրումը:

Փաստեր և տարեթվեր

1999թ. Ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիրը

2006 թ. Հաստատվել է ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրիրը

2009թ. ԵՄ ֆինանսավորմամբ իր գործունեությունն է սկսել Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը:

2009թ. Հարևանության ներդրումային գործիքով հատկացվել է 14.6 միլիոն եվրո դրամաշնորհ տրանսպորտի ոլորտին:  Հայաստանը կարող է օգտվել նաև  3 ռեգիոնալ ծրագրերից, որը

2007-2010 թթ  ԵՀԳԳ ծրարը Հայաստանի  համար կազմում է 98.4 միլիոն եվրո

2010թ. Մեկնարկում է ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները

2011-2013թթ Ազգային իդիկատիվ նոր ծրագիրը Հայաստանի համար ընդունվել է 2010 թվականի մարտին:  Բյուջեն կազմում է 157.3 միլիոն եվրո:

Բրյուսել,
2013 թվականի 20 մարտի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031