Գերմանացի ֆուտբոլային կին մրցավար Բիբիանա Շտեյնհաուզը կրկին անհարմար ֆիճակում է հայտնվել խաղադաշտում՝ հերթական անգամ կուրծքը դեմ տալով ֆուտբոլիստին: Այս անգամ վերջինին գերել է մրցավարի աջ կուրծքը:
Չարաճճին «Ինգոլշտադտ 04» թիմի պաշտպան Անդրե Միյատովիչն է, որը նշանակված 11 մետրանոցին համաձայն չլինելով՝ «միամտաբար դիպել է» Բիբիանայի աջ կրծքին: Այդ պահի լուսանկարն արագ տարածվել է աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներում: «Համաձայն եմ, նկարում պահը զվարճալի է: Բայց ես կանխամտածված չեմ բռնել նրա կուրծքը: Այդպիսի տպավորություն լուսանկարում է ստացվում: Իրականում մի թեթեւ հպում է եղել», – կատարվածը մեկնաբանել է Միյատովիչը:
Սա Բիբիանայի հետ կատարվող առաջին զավեշտալի դեպքը չէ: 2010 թվականի հոկտեմբերին «Հերտայի» կիսապաշտպան Պետեր Նիմայերը նույնպես հենց խաղադաշտում շոշափել էր նրա ձախ կուրծքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ