Կատալոնյան ակումբը մտադիր է այս ամռանը լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը:
Շվեյցարական «Geruchte Ticker» ինտերնետային կայքի հավաստմամբ, իսպանական ակումբի ղեկավարությունն այդ նպատակով ընտրել է Հենրիխ Մխիթարյանին՝ «Շախտյորից» եւ Նեյմարին՝ Բրազիլիայի «Սանթոսից»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը որոշել է այս ամռանը տեղափոխվել եվրոպական որեւէ գրանդ ակումբ: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ «Բարսելոնան» Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո: Ըստ շրջանառվող լուրերի, Մխիթարյանն ու Նեյմարը կատալոնյան ակումբում փոխարինելու են Դավիդ Վիլյային եւ Ալեքսիս Սանչեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ