Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Գեղամ Մանուկյան եւ Արմեն Դուլյան

Մարտ 21,2013 10:56

Մարտի 21-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի  եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը: Քննարկման թեման` որքանով են հայկական լրատվամիջոցները նպաստում երկրում գաղջ մթնոլորտի ձեւավորմանն ու արտագաղթին:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. andranik says:

    Իր ասուլիսում Ս. Սարգսյանն ասաց-Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որեւէ հարեւան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Կարծեմ Ս. Սարգսյանի նախագահության օրոք մեկ տարի Դաշնակցությունը իշխանություն էր, եւ աջուձախ տարածքային պահանջներ էր ներկայացնում եւ Ադրբեջանին` Նախիջեւանի մասով, եւ Թուրքիային` Արեւմտյան Հայաստանի մասով: Ինչպես հաջողացրեց Դաշնակցությունը 10 րոպեի փոխարեն ձգել ամբողջ մեկ տարի:

  2. andranik says:

    Սերժ Սարգսյանը նաեւ ասաց-Որեւէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից եւ որեւէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երեւանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Մի կողմից նա խոսում է բարձր նշաձողեր սահմանելուց, մյուս կողմից որպես ամենամեծ առավելություն նշում, որ Տարոնի Երեւանն ավելի վատը չէ, քան, ասենք, Զախարյանինը: Բայց չէ որ այն ոչ թե պիտի ավելի վատը չլինի, այլ լինի շատ ավելի լավը: Ինչու նախագահի ուշադրությունն այդ հարցի վրա չհրավիրեցիք:

  3. Vilen says:

    Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, թե ի՞նչ նշանակություն ունի ճգնաժամ կա, թե ոչ, թող այսօր դատեն Եվրոպայի տնտեսության աճի մասին, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին: Իհարկե, ունի նշանակություն: Ո՞նց կարող է չունենալ: Այսինքն, մեր տնտեսությունն էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դու՞րս է: Սա Սերժ Սարգսյանի մտքերն են: Բայց այդ դեպքում ոնց անենք, որ այդ մարդուն հարցնենք- եղբայր, բա երբ քո վարչապետն ասում էր, չասենք ճգնաժամ, որ չգա Հայաստան, երբ պնդում էր, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, էդ ժամանակ չէիր բացատրում նրան, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող աշխարհի պրոցեսներից դուրս լինել: Բա ինչպես կարելի է բոլորին մեղադրել, առանց մի անգամ սեփական աչքիդ գերանը տեսնելու:

  4. Տեղեկություններ կան, որ հեռուստաընկերությունը վաճառվում է: Խնդրում եմ ասել, վաճառվո?ւմ է, թե ոչ:

  5. Ճիշտն ասած, չեմ կարծում թե Արմենն ու Գեղամը իրար կհակասեն, հակառակը ինձ թվում է իրար կլրացնեն….այդուհանդերձ, հարց.. լրատվամիջոցն է մեղավոր որ ներկայացնում է վիճակը? թե նրանք ովքեր իրականում Հայաստանը պահում են գաղջ մթնոլորտում? հիմա կարելի է նախագահի ասածից հասկանալ, որ եթե գաղջ մթնոլորտ բնորոշված երկրում լավ լավ բաներ ցույց տրվի կամ գրվի, ուրեմն դա չկա? թե հակառակը պետք այնքան դա ներկայացվի որ այն չլինի?

  6. Տեղեկություններ կան, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը վաճառվում է: Խնդրում եմ ասել այս տեղեկությունները համապատասխանո?ւմ են իրականությանը, թե ոչ:

  7. Nune says:

    Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանին Ձեր եթերում գրպանահատ ասելու կապակցությամբ դուք ասել էիք, որ դա հյուրերից մեկն է ասել և դուք չեիք կարող պակել նրա բերանը : Հարց- եթե Երկիր Մեդիայի եթերում հյուրերից մեկն ել ասի, որ Հրանտ Մարգարյանը տեռորիստ է, Դաշնակցությունն էլ տեռորիստական կուսակցություն, որը բազմաթիվ մարդկանց է սպասել, դուք նույնպիսի լայնախոհություն կդրսեվորեք? Արդյոք չեք փորձի փակել նրա բերանը?

Պատասխանել