Մարտի 20-ին, ժամը 12.47-ին տեղեություն է ստացվել, որ Սևան – Մարտունի – Գետափ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում` փակելով ճանապարհի երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են լանջի թուլացած քարաբեկորների հեռացման աշխատանքներ, իսկ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
Կարդացեք նաև
ԱԻՆ