ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը երեկ խորհրդարանի նիստի ժամանակ զբաղված էր խիստ կարեւոր գործով, նա շախմատ էր խաղում իր բջջային հեռախոսով՝ փորձելով դա անել հնարավորինս աննկատ։
Այդ նույն ժամանակ, երբ ԿԲ նախագահ Արթուր Զավադյանը ներկայացնում էր կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Կարապետյանը, իր բջջայինով «շրջում» էր Facebook-ում։
«Հայկական ժամանակ»