Երեկ Ժնեւի օդանավակայանի մատույցներում ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի ինքնաթիռը կայծակի ուժեղ հարված է ստացել: Բարեբախտաբար, ամեն բան ավարտվել է բարեհաջող:
Այս մասին տեղեկացնում է «Football-Itali-net»-ը եւ մեջբերում թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի՝ մամուլի ասուլիսում արտահայտած խոսքերը: «Չեմ հավատա, եթե որեւէ մեկն ասի, թե նման իրավիճակում ինքը չի վախեցել: Մենք էլ էինք վախեցել: Սկզբում ուժեղ հարված էր, հետո՝ լռություն», – ասել է Պրանդելին:
Իտալիայի հավաքականը Շվեյցարիա ժամանել է Բրազիլիայի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար, որը կայանալու է այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ