Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ 73 միլիոն դրամ ծախսվել է դրոշների տեղադրման համար, ու համեմատական կարգով նշել, որ նույնքան գումար էլ վերելակների վերանորոգման համար էր տրամադրվել։ Նա հեգնել է, որ այս խնդիրներին զուգահեռ կան այնպիսի կարեւորագույնները, ինչպիսիք են, ասենք, Վոլոչկովան եւ այլն։ Փաստն այն է, որ այդ շռայլ ծախսերը վավերացրել են նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները։ Ուստի Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ն մի կողմից իշխանությանը քննադատում է, բայց մյուս կողմից կատարում է ՀՀԿ-ի հրամա՞նը։
– Պարոն Ուրիխանյան, մինչ Դուք քննադատում եք քաղաքային իշխանությունների գործունեությունը, հակառակ կողմից պատասխան է հնչում, որ ԲՀԿ-ն էլ անմասն չի մնացել Ձեր կողմից քննադատվող գործընթացներին։
– Նախ ուզում եմ ասել, որ իմ կողմից հնչեցված մի քանի դրույթ եւ դրվագ՝ վերաբերող քաղաքապետարանի գործունեությանը, որեւէ ողջամիտ պատասխանի չարժանացան, փոխարենը քաղաքական մեծամասնությունը, քաղաքական մենաշնորհը զավթած ուժի մանր-մունր սպասարկող ներկայացուցիչներ, ինչպես միշտ, նախ անձնական վիրավորանքների դաշտ են անցնում։ Ես նորից եմ կրկնում՝ ի՞նչ իրավունքով է այս ծանրագույն իրավիճակում գտնվող ժողովրդի մայրաքաղաքի ադմինիստրացիան իրեն իրավունք վերապահում նախատեսել ծախսելու այդպիսի գումար արտասահմանյան շրջագայությունների համար, դրանից ի՞նչ են ստանում երեւանցիները, կամ ինչ հիմունքներով է 210,5 մլն դրամ նվիրատվության հիմունքով տրամադրվել ինչ-ինչ անհայտ, չգիտես ում հասարակական կազմակերպությունների, երբ Երեւանում բազում անապահով ընտանիքներ կան, ամեն օր տասնյակ մեքենաներ են ջարդուխուրդ լինում Երեւանի խայտառակ երթեւեկելի փողոցներում։
Կամ՝ խոսվում է նոր պուրակների բացման մասին եւ Շենգավիթ համայնքում ներկայացվում մի պուրակ, որը շենգավիթցիների հիշողության մեջ է առնվազն 40 տարի։ Նման անհեթեթությունները շատ են, բայց զարմանալի է, երբ կոնկրետ քննադատություն է հնչում, լսում ենք միայն անձնական վիրավորանք։ ՀՀԿ խորհրդի անդամ Մելիքյան Գագիկն ինձ մեղադրում է, որ ես չեմ գնահատում Վոլոչկովայի գեղեցկությունը։ Հիշեցնեմ Գագիկ Մելիքյանին, որ ես քննադատում էի ոչ թե Վոլոչկովային, այլ Տարոն Մարգարյանին, եթե Գագիկ Մելիքյանը չի կարողանում այդ երկու անձանց իրարից տարբերել, ապա կոչ եմ անում նորից ուսումնասիրել դպրոցական կենսաբանության դասագրքերը։
Կարդացեք նաև
– Չպատասխանեցիք ավագանու ԲՀԿ խմբակցության գործունեության մասին հարցին։
– Հենց դրա համար էլ ավագանու կազմը 90 տոկոսով փոխվում է, իրենք էլ դրա համար հաշվետու են լինելու կուսակցության առջեւ՝ եւ իրենց արածի, եւ
իրենց չարածի համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ պատգամավորներին փորձում են մատնանշել ԲՀԿ-ական ավագանու անդամների գործունեությունը,թող հաշվի առնեն մի հանգամանք, որ, ի տարբերություն իրենց, մեր կուսակցության մեջ գործ անողը ստանում է գնահատական
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»