Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Դրես կոդ՝ Թուրքիայի մզկիթներ այցելող զբոսաշրջիկների համար»

Մարտ 20,2013 23:51

Զբոսաշրջիկներին, որոնք չեն ունենա համապատասխան հագուստ Թուրքիայի պատմական մզկիթներ այցելելու համար, կտրամադրվի հատուկ հագուստ` Թուրքիայի զբոսաշրջության նախարարության նոր կանոնադրության համաձայն: Գրում է «Հյուրիեթ» թերթը: 

Կին զբոսաշրջիկները գլխաշոր կկապեն և ամբողջ մարմինը ծածկող շորեր կհագնեն: Տղամարդկանց, որոնց հագին անթև շապիկներ ու շորտեր կլինեն, նույնպես հատուկ հագուստ կտրամադրվի:

Հագուստները կլինեն ամենաքիչը վեց գույնի և դրանց վրա որևէ թիվ կամ տառ գրված չի լինի: Ստամբուլի քաղաքապետարանը օգտագործված հագուստը պարբերաբար կլվանա:

Հագուստը կրելու համար զբոսաշրջիկներից գումար չի գանձվի:

Սուլթանհամեթ մզկիթում կփորձարկվի ծրագիրը, ապա, ահնրաժեշտության դեպքում, կտարածվի մյուս մզկիթներում:

Ըստ նոր կանոնադրության, աշխատանքային օրերին մզկիթներում շրջագայությունը կտևի մոտ 10 րոպե:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031