Ադրբեջանցիները հոգեկան շեղումներով հայ գերիներին չեն վնասել:
Մարտի 20-ին Իջեւանի տարածաշրջանի Կայանի սահմանագոտում ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել մարտի 16-ին եւ մարտի 17-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի բնակիչներ Դուրմիշ Քառյանին եւ Անահիտ Առաքելյանին: Տավուշի մարզի ոստիկանները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ նրանք արտաքին տեսքի վնասվածքներ չունեին: Հոգեկան խախտումներ ունեցող Անահիտ Առաքելյանը հայ ոստիկաններին հայտնել է, որ ինքը գնացել բանջար եւ սիբեխ հավաքելու, եւ հանկարծ իր առաջ հայտնվել են ադրբեջանցի երկու կանայք: Դուրմիշ Քառյանը որոնել է անհետ կորած իր կովին եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Հոգեկան շեղումներ ունեցող Դ. Քառյանը վատ լսողություն ունի , նա չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում, այնտեղ իր հետ ինչ է կատարվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ